Ռեջեփ Էրդողան

«Աշխարհամարտի օրերին մահացած հայերին հարգանքով հիշում եմ». Էրդողանի նամակը Մաշալյանին

176
(Թարմացված է 23:16 24.04.2020)
Էրդողանի ամենակարևոր ցանկությունն այն է, որ «այլ նպատակներ հետապնդող շրջանակներին» հնարավորություն չտան խաթարել միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա կառուցել միտումը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, գրում է ermenihaber-ը:

«Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին հարգանքով հիշում եմ և նրանց թոռներին հղում իմ անկեղծ ցավակցությունները։ Այդ ժամանակահատվածում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածությունն եմ հայցում։ Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել»,-գրել է Էրդողանը։

Նա ակնհայտ է համարել այն շրջանակները, որոնք, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։

«Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։ Այս խոհերով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ շենություն»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Հայոց Մեծ Եղեռնը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

176
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Պոլսո Հայոց պատրիարքարան, Սահակ եպիսկոպոս Մաշալյան, Թուրքիա, Թուրք, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը
Ստորգետնյա դպրոցներ, օգնություն փախստականներին․ հայտնի են «Ավրորա 2020» -ի թեկնածուները
Մենք մահացածների հետ կռիվ չենք էնե. ինչո՞ւ մարդիկ չեն ուզում հեռանալ Ամասիայից
Գազի խողողվակ

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

124
(Թարմացված է 23:14 26.05.2020)
Կոմերցիոն գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ նախարարը չի խոսել հստակ թվերից, սակայն նշել է, որ բնական գազի գինը կնվազի 15%-ով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի  – Sputnik. Վրաստանի իշխանությունը վերանայել է «Գազպրոմի» հետ ընթացիկ պայմանագիրն ու ներկրվող գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս տեղեկությունը վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։

«Հաշվի առնելով բարձր մրցակցությունն  ու նաև նավթամթերքի գնի անկումը՝ մենք վերանայել ենք պայմանագիրը «Գազպրոմի» հետ։ Դա կնպաստի գազի գնի նվազեցմանը», - ասել է Տուրնավան։

Կոմերցիոն գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ նախարարը հստակ թվեր չի ասել, բայց նշել է, որ բնական գազի գինը կնվազի 15%-ով։

Նա հավելել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գինն ավելի իջեցնել, ամեն ինչ կախված է շուկայից։

2019 թվականին Վրաստանը հայտնել էր «Գազպրոմից» քիչ ծավալով գազ գնելու պայմանագիր կնքելու մասին։ 2019 թվականին Վրաստանը 160 խորանարդ մետր գազ է գնել, ինչը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Նշենք, որ Վրաստանը 2006 թվականից Ռուսաստանից գազ չէր գնում։

Հիշեցնենք՝ մինչ 2016 թվականը «Գազպրոմը» բնամթերքով էր վճարում գազի տարանցման դիմաց․ Վրաստանը գազի ֆիքսված ծավալ էր ստանում դեպի Հայաստան տարանցումն իրականացնելու համար։ 2016 թվականից Վրաստանը փոխել է մոտեցումը  բոլոր այն երկրների հետ, որոնց հետ տարանցման պայմանագրեր ունի։

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը, որ նպաստում է ռուսական ընկերության ներթափանցմանը վրացական շուկա, հատկապես, որ նոր համաձայնագրով Վրաստանը մի քանի տասնյակ միլիոն դոլար պակաս է ստացել։

Նշենք, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տարեկան մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում մեր երկիր։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազեցնելու հնարավորություն կա։ 2019 թ-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց 150-ից մինչև 165 դոլար, բայց բնակչության համար սակագինը մնացել է նույնը՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։

 

124
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Ռուսաստան, գազի սակագին, գազ, Վրաստանի Հանրապետություն
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

40
(Թարմացված է 12:35 26.05.2020)
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հալեպում երեկ` մայիսի 25-ին, կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվել է, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվել են նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:

Церемония передачи разминированных территорий армянской гуманитарной миссии властям Сирии (25 мая 2020). Алеппо
Հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

«Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»,–ասաց նա:

Փոխնահանգապետ Ահմեդ Յասինը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր։

«Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը»,–ասաց նա:

Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

Այսպիսով, Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն իր գործունեության ամբողջ ընթացքում Հալեպի իշխանություններին օգտագործմանն է հանձնել 142.000 քառակուսի մետր ականազերծված տարածք:

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

40
թեգերը:
Հալեպ, ական, Սակրավոր, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Զինյալները Սիրիայի Էբլա հնագույն քաղաքի պեղումների տարածքից ոսկի են հափշտակել 
Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

8
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

8
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում