Ալի Լարիջանի

Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորովիրուսով. IRIB

54
(Թարմացված է 21:01 02.04.2020)
Իրանի խորհրդարանի` կորովիրուսով վարակված նախագահն այժմ գտնվում է կարանտինում և անհրաժեշտ բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսով է վարակվել: Այդ մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել, և նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իրանի խորհրդարանի նախագահն այժմ գտնվում է կարանտինում և բուժում ստանում։

Նշենք, որ այսօրվա դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 50 468–ի է հասնում, իսկ վարակից Իրանում 3160 մարդ է մահացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է այդ երկրի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ֆաթեմեհ Ռահբարը:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել

54
թեգերը:
խորհրդական, կորոնավիրուս, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (819)
Ըստ թեմայի
«Պոբեդան» հայտնել է չվերթերի դադարեցման պատճառը. աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել
Ժասմինն ասել է, որ ինքն ու 3-ամյա որդին էլ են վարակվել կորոնավիրուսով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել
Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

17
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

17
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա
Սուրբ Սոֆիայի տաճար

Թուրքիայի իշխանությունները մտադիր են «փակել» Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարները

58
Թուրքիայի նախագահի աշխատակազմը մշակույթի և տուրիզմի նախարարության ու կրոնական հարցերով վարչության հետ համատեղ պատրաստվում է տաճարում առաջին նամազի անցկացմանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները մտադրված են հատուկ լուսավորություն օգտագործել, որպեսզի Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական բովանդակությամբ խճանկարներն ու որմնանկարները  տեսանելի չլինեն մահմեդական արարողությունների ժամանակ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմը մշակույթի և տուրիզմի նախարարությունը և կրոնական հարցերով վարչությունը համատեղ պատրաստվում են տաճարում առաջին նամազի անցկացմանը։ Այն նախատեսված է հուլիսի 24-ին։

Առաջարկվում է մուսուլմանական ծեսեր կատարելիս որմնանկարներն ու խճանկարները ծածկել վարագույրներով, ինչպես նաև միջանցքներ ստեղծել զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք մտնեն տաճար՝ չքայլելով աղոթողների համար նախատեսված գորգերի վրայով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր այս առաջարկներն արդեն իսկ փոխանցվել են Թուրքիայի նախագահի աշխատակազմ։ Որոշումը կհրապարակվի հուլիսի 14-ին։

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է հույն կայսր Հուստինիանոսի օրոք՝ 537 թվականին: 989 թվականի հզոր երկրաշարժից հետո տաճարի արևմտյան գմբեթի կամարը փլուզվել էր, և կայսր Բարսեղ II-ն Անիի եկեղեցիների հիմնադիր, հայ ճարտարապետ Տրդատին խնդրել էր ղեկավարել վերանորոգման աշխատանքները: Շուրջ 6 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո Տրդատին հաջողվել էր վերակառուցել ու ամրացնել տաճարի խոնարհված գմբեթը:

58
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, քրիստոնեություն, աղոթք, մզկիթ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

0
(Թարմացված է 18:58 12.07.2020)
Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։

0
թեգերը:
Ձերբակալում, Հայաստան, հետախուզվող, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել
«Վստրեչի ապերի» եղբորորդուն և հարևանին մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
Ինչպես են ոստիկանները մտել «Վստրեչի ապերի» տուն. տեսանյութեր
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել