ԵՐԵՎԱՆ, 29 մարտ – Sputnik․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանից ցամաքային ճանապարհով հայրենիք վերադարձող ռուսաստանցիներին Վրաստանը թույլ չի տվել անցնել իր տարածքով։
Դիվանագիտական ներկայացուցչությունն արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս օգտվել այս պահին գործող միակ հնարավորությունից՝ ավիահաղորդակցությունից։
Ավելի վաղ` մարտի 24-ին, Հայաստանից Վրաստանի տարածքով դուրս էր եկել ռուսաստանցիների առաջին խումբը՝ թվով 24 մարդ։ ՌԴ-ում որոշում է ընդունվել մարտի 30-ից սկսած սահմանափակել անցուդարձը Ռուսաստանի ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը սահմանային անցակետերով, ինչպես նաև ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածով։ Սահմանափակումները չեն վերաբերի միջազգային հաղորդակցության բեռնատար մեքենաների վարորդներին։
ԱՄՆ–ում սովորող 12 հայ ուսանող Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։
«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։


