«Վերին Լարս»

«Վերին Լարսի» անցակետում մոտ 140 ՀՀ քաղաքացի է մնացել. ԱԳՆ

88
(Թարմացված է 16:39 19.03.2020)
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանքներ է կատարում ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ ներկայում «Վերին Լարսի» անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանքներ է կատարում ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։ Տարվող աշխատանքները տեղում համակարգելու համար անցակետ է ժամանել ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը։

«Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը»,- նշված է արտգործնախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։

Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:

Նաղդալյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը:

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին, հաղորդել էր, որ Վրաստանի քաղաքացիների մեքենաները խցանված են ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ «Վերին Լարսի» անցակետում (ռուս-վրացական սահման) խցանվածների թվում պետք է, որ ՀՀ քաղաքացիներ չլինեն: Հակառակ դեպքում նրանք պետք է կապ հաստատեն Դոնի Ռոստովում գտնվող Հայաստանի հյուպատոսության հետ:

Հավելենք, որ մարտի 16-ից Վրաստանը փակել է սահմանը Ռուսաստանի հետ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

88
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, հայ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Վերին Լարս
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122
Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան
Բագրատաշենի մաքսակետում կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը