Թբիլիսի. կորոնավիրուս

Վրաստանում արդեն 15 մարդ վարակվել է կորոնավիրուսով. ինչ վիճակում են նրանք

165
(Թարմացված է 12:37 09.03.2020)
Վրացի բժիշկներն ուշադիր հետևում են վարակվածների վիճակին, քանի որ կորոնավիրուսի այս տեսակը կարող է անսպասելիորեն զարգանալ։ Օրական 2-3 անգամ իրականացվում է հիվանդների զննում:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի. տեղեկությունն այսօր լրագրողներին փոխանցել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Մեր կենտրոնում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 15 դեպք», - ասել է նա։

Նրա խոսքով ՝ վարակվածներից մեկը Վրաստան է ժամանել Իսպանիայից, սակայն երկար ժամանակ շփվել է իտալացիների հետ։ Առաջին երեք վարակված քաղաքացիների վիճակը կայուն է, չորրորդինը` բժիշկները գնահատում են կայուն ծանր, նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ, ջերմությունը` 38-39 աստիճան է:

«Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ախտանիշները ՝ ինչ-որ մեկի մոտ հազ է, մյուսի մոտ՝ մրսածություն, մեկի մոտ ՝ կոկորդի ցավ»,-ասել է Էզուգբայան ։

Նա նշել է, որ բժիշկները ուշադիր հետևում են հիվանդների առողջական վիճակին, քանի որ կորոնավիրուսի այս տեսակը կարող է անսպասելիորեն զարգանալ: Այդ նպատակով օրական 2-3 անգամ իրականացվում է հիվանդների հետազոտություն։

Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում գտնվել են եվրոպական երկրներից մեկում, հատկապես Իտալիայում, Վրաստան վերադառնալուց հետո, 14 օրով հնարավորինս նվազագույնի հասցնել արտաքին աշխարհի հետ շփումները, իսկ վարակի ախտանիշներ նկատելու դեպքում ՝ դիմել բժշկի:

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 109 հազարը, վարակի զոհ է դարձել 3806 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։

165
թեգերը:
բժիշկ, հիվանդանոց, հիվանդ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (491)
Ըստ թեմայի
Իրանում 1 օրում կորոնավիրուսից ավելի քան 20 մարդ է մահացել
Հայաստանը փակում է կորոնավիրուսի ուղին. նոր խստացումներ եվրոպական երկրների համար
Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ