Կորոնավիրուս

Իրանում կորոնավիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել. վարակվածների թիվն ավելանում է

723
(Թարմացված է 15:43 05.03.2020)
Մահացու վիրուսը շարունակում է արագությամբ տարածվել։ Գնալով մարդկանց մոտ խուճապն ավելանում է։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի, նրանցից 8-ը մահացել են։ Տեղեկությունը հրապարակել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին։

«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է Ջահանփուրին IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։

Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում արձանագրվել են փետրվարի 19-ին:

Հիշեցնենք, որ Չինաստանի Հուբեյ նահանգում COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակից մահացածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 2346 մարդու, վարակվածներինը` 64000 է։

Մեկ օրվա ընթացքում վարակի 630 նոր դեպք է գրանցվել, վիրուսից 96 մարդ է մահացել։ Բուժվածների ընդհանուր թիվը մոտ 15300 է։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։

Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

723
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Չինաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (502)
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին
Կորոնավիրուսը կարող է կրկնվել, իսկ Իրանում վարակի ևս 10 դեպք է գրանցվել
Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել