Անկարա

Թուրքիայում բերման է ենթարկվել հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը

62
Ավազյանը իր միկրոբլոգում նշել է, որ վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն, ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Թուրքիայում ոստիկանները բերման են ենթարկել հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանին։ Տեղեկությունը նա հաղորդել է Twitter իր միկրոբլոգում։

Թուրք ոստիկանները նաև ներխուժել են նրա եղբոր բնակարան և այնտեղ փնտրել իրեն:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, հայ իրավապաշտպանը հայտնի է թուրքական իշխանությունների հանդեպ քննադատությամբ։

Ավազյանը իր միկրոբլոգում նաև նշել է, որ  վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:

Իրավապաշտպանն այնուհետև գրել է, թե ինչ պատճառ կարող է լինել իր բերման ենթարկվելու համար:

«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:

Հիշեցնենք, որ սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չի: 2019-ի հոկտեմբերին Ավազյանը կալանավորվել էր իր տանը կատարված խուզարկությունից հետո։ Նրան կանչել էին հարցաքննության, որպեսզի ցուցմունք տար «ահաբեկիչների» հետ իր ենթադրյալ կապի մասին։

Մշակութային վանդալիզմ. թուրք երգչուհին երգում է Անիի Մայր տաճարում. տեսանյութ

Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

Էրդողանն այցելել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանին. լուսանկարներ

Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 135.000 օգտատեր: Նրա կատարած գրառումների թիվն անցնում է 193.000-ը:

62
թեգերը:
Ձերբակալում, հայ, Թուրք, Թուրքիա
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է Էրդողանն «անհանգիստ շարժումներ անում». մեծ քաղաքականությունն ու էժանագին շոուները
Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել. տեսանյութ
Բալասանյան. «Դաշնակիցների հետ լեզու չգտնող Թուրքիան ստիպված է լինելու գնալ զիջումների»