Փրկարարները Իրանում կործանված Boeing–ի զոհերին դուրս բերելիս

Անձնակազմը կարո՞ղ էր փրկել Իրանում կործանված Boeing–ը. պարզաբանում է ավիացիայի վետերանը

317
(Թարմացված է 01:03 10.01.2020)
Քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանն իր գնահատականն է տվել Թեհրանում տեղի ունեցած ավիավթարին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանում կործանված ինքնաթիռը հուսալի շարժիչներ ուներ, այդ իսկ պատճառով դժվար է խոսել ողբերգության պատճառների մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիափորձագետ Դմիտրի Աթբաշյանը։

Հունվարի 7-ի գիշերը ուկրաինական ընկերությանը պատկանող Boeing 737-800–ը կործանվեց գրեթե անմիջապես թռիչք կատարելուց հետո` Թեհրանի օդանավակայանից քիչ հեռու։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները,  ընդհանուր առմամբ 176 մարդ։

Աթբաշյանի խոսքով`  քանի որ ահաբեկչության վարկածն այժմ հերքում են, իսկ Boeing–ի այդ մոդիֆիկացիայի վրա շարժիչները բավական նորմալ են, հետևաբար պետք է սպասել սև արկղերի վերծանման արդյունքներին։

«Նմանատիպ շարժիչներ են դնում Airbus A320 օդանավերի վրա։ Դրանք բավական հուսալի են, բացի այդ ինքնաթիռն էլ վատը չէ՝ ի տարբերություն նույն Boeing 737 Max–երի, որոնց արտադրությունը դադարեցվել է», – նշեց Աթբաշյանը։

Ինչպես հայտնի է, Իրանում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառ է նշվում ինքնաթիռի շարժիչի այրումը։ Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ նույնիսկ եթե շարժիչն այրվել է, օդաչուների պրոֆեսիոնալ հմտությունները կարող էին փրկել իրավիճակը։ Ավիացիայի վետերանը շատ դեպքեր է հիշում, երբ անձնակազմի գրագետ գործողությունները նմանատիպ հանգամանքներում փրկել են ինքնաթիռն ու ուղևորներին, և հակառակը` օդաչուների սխալը հանգեցրել է աղետի։

Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու հիմք չկա. Քաղավիացիայի կոմիտե

«Հիշում եմ Կրասնոյարսկում Ту-154–ի հետ կապված միջադեպը։ Բռնկվեց աջ շարժիչը։ Սակայն անձնակազմը այն մարելու փոխարեն անջատեց երկրորդ շարժիչը, ինչի հետևանքով ինքնաթիռը մնաց առանց երկու շարժիչի, և պատահարն ավարտվեց ավիավթարով։ Գրեթե նույնը տեղի ունեցավ մեկ այլ ինքնաթիռի հետ, որի հրամանատարը մեր հայրենակից Մելքոնյանն էր։ Բայց այդ ժամանակ անձնակազմը հիանալի գործեց, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, նույնիսկ հետո պետական պարգև ստացան», – ասաց Աթբաշյանը։

Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության նախագահ Եվգենի Դիխնեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքություն չուներ։

317
թեգերը:
Թեհրան, Դմիտրի Աթբաշյան, Մահ, ավիափոխադրող, ավիավթար, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Ինչպես է գործում ՀՀ դեսպանությունը Բաղդադում ռմբակոծություններից հետո. ԱԳՆ
Իրանում ավիավթարից մեկ օր առաջ ուկրաինական ինքնաթիռը Երևանում է եղել
ՀՀ վարչապետը ցավակցել է Իրանում ավիաաղետի զոհ դարձածների հարազատներին
Հայաստանում Իրանի փոխդեսպանն ամերիկյան գործողությունն ահաբեկչություն է համարում
Հայ բժիշկը Սիրիայում

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

12
(Թարմացված է 14:11 02.06.2020)
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները Սիրիայում մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:

4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12 584 հիվանդների:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

12
թեգերը:
Սակրավոր, բժիշկ, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք
Վրաստան, շտապօգնություն

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

1040
(Թարմացված է 09:04 29.05.2020)
Հայաստանն ու Վրաստանը աջակցում են միմյանց շատ հարցերում, և COVID-19-ի դեմ պայքարը բացառություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Գամկրելիձեն պատասխանում էր հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կարող է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ ընդունել Հայաստանից, ինչպես Գերմանիան էր ընդունում հարևան երկրներից։

«Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ»,-ասաց Գամկրելիձեն։

Նա ընդգծեց, որ երկու կենտրոնները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

«Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել․նաև թեստավորման կամ այլ հարցերով»,-ասաց Գամկրելիձեն։

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլև կանեն ամեն հնարավոր բան։

«Այդ հարցը առաջին հերթին Հայաստանի Առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,-ասաց Գամկրելիձեն։

Նա հիշեցրել է, որ 1988թ․-ի երկրաշարժից հետո վրացիներն առաջինն են եղել, որ հասել են օգնության։ «Մենք միշտ ձեր կողքին ենք»,-եզրափակել է նա։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային Խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և դեռևս գործող սահմանափակումներն ավելի խիստ և արդյունավետ են եղել։ Սակայն միաժամանակ նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ,` նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավ է զարգացած, քան հարևաններինը։

Թորոսյանի խոսքերը մեծ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը պահանջում էր ներողություն խնդրել։ Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարությունը դիվանագիտական ճանապարհով պաշտոնական Թբիլիսիին փոխանցել էր, որ ափսոսում է արված հայտարարության համար։

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասնել է 8216-ի։ Մեկ օրվա ընթացքում վիրուսի բարդացումներից մահացել են 7 տղամարդ և 8 կին։ Մահացածներից ամենաերիտասարդը 43 տարեկան էր, ամենատարեցը՝ 92։ Այդպիսով, կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում կազմում է 113 մարդ։

1040
թեգերը:
թեստ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»
Էմանուել Մակրոն. արխիվային լուսանկար

​​«Սրճարանների, ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին». Մակրոն

0
(Թարմացված է 15:57 02.06.2020)
Մակրոնը կարծում է, որ սրճարաններն ու ռեստորանները քաղաքին կվերադարձնեն ուրախ մթնոլորտը։ Իսկ Հայաստանում հանրային սննդի օբյեկտների բացումը համաճարակաբանական նորմերի զանգվածային խախտումների է բերել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատև հարկադիր պարապուրդից հետո սրճարանների ու ռեստորանների բացումը վկայում է, որ ուրախ օրերը վերադառնում են:

«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ

«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների բացումը հուշում է երջանիկ օրերի վերադարձի մասին։ Ոչ մի կասկած չկա, որ ֆրանսիացիները կհաճախեն սրճարաններ և ռեստորաններ, որովհետև այդ ամենը ֆրանսիական ոգու, մեր մշակույթի ու մեր արվեստի մի մասն են կազմում։ Այդ դժվարին շրջանում պետությունը կշարունակի աջակցել տուժած այդ սեկտորին», - գրել Է Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ֆրանսիայի ամբողջ տարածքում COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումների շրջանակում մարտի 14-ից փակված հանրային օբյեկտներն այսօր առաջին անգամ բացել են իրենց դռները։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում ևս գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը երկարացվել է մինչև հունիսի 13-ը: Մայիսի 18-ից հանրապետությունում աշխատում է հասարակական տրանսպորտը, բայց գործում են որոշակի սահմանափակումներ. ուղևորներն անպայման պետք է լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Բացվել են նաև առևտրի կենտրոնները, ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի արգելքը։

Սակայն պարետատունը հաճախ խախտումներ է արձանագրում տարբեր հանրային օբյեկտներում և 24 ժամով դադարեցնում դրանց աշխատանքը։

0
թեգերը:
Twitter, Ռեստորան, սրճարան, կարանտին, կորոնավիրուս, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն
Ըստ թեմայի
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն անհանգստացած է Ucomի շուրջ ստեղծված իրավիճակով
Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ
Ֆրանսիայում մահացել է կորոնավիրուսի հետ կապվող հիվանդության համախտանիշ ունեցող երեխան