00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայի նյարդային արձագանքը. Թուրքիայից սպառնալիքներ են հնչում ԱՄՆ Սենատի հասցեին

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցАнкара
Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նման արձագանքն ավելի քան սպասելի և կանխատեսելի էր։ Մերժման քաղաքականությունը շարունակվում է, սակայն «լռության քաղաքականությանը» աստիճանաբար վերջ է տրվում։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ Սենատի որոշումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների ապագային։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման` Սենատի ընդունած բանաձևը։

Համապատասխան գրառումը նա արել է Twitter–ի իր էջում։

© Photo : official site of the Presidency of TurkeyՖահրեթին Ալթունը
Անկարայի նյարդային արձագանքը. Թուրքիայից սպառնալիքներ են հնչում ԱՄՆ Սենատի հասցեին - Sputnik Արմենիա
Ֆահրեթին Ալթունը

Նրա խոսքով` բանաձևը պատմության մեջ կմտնի «որպես` Թուրքիայի դեմ ԱՄՆ կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողությունների արդյունք»։ Թուրք չինովնիկը սպառնացել է, որ տխրահռչակ «անպատասխանատու» սենատորները պատասխանատվություն կկրեն 2 երկրների հարաբերություններին երկարատև վնաս հասցնելու համար։

Высокопоставленный член Сената Боб Менендес во время слушаний Комитета Сената (3 декабря 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Վերջում Ալթունն ասել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքները Թուրքիային չեն խանգարի պաշտպանել իր ազգային անվտանգության շահերը։

Թուրքիայի ԱԳՆ–ն ևս դատապարտել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։

«ԱՄՆ Սենատի կողմից այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» բանաձևի ընդունումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ է», – գրված է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Սենատի որոշումը «կործանիչ փորձ է` ուղղված թուրք–ամերիկյան հարաբերությունների զարգացման տապալմանը»։

«Սակայն նրանք, ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակների համար, միևնույն ժամանակ անտեսելով փաստերը, երբեք ուզածին չեն հասնի», – նշել է Թուրքիայի ԱԳՆ–ն։

Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

Թուրքիայում կարծում են, որ բանաձևը «որևէ պատմական և իրավական հիմքեր», ինչպես նաև իրավաբանական ուժ չունի։

Նշվում է, որ նման «անարդար և չհիմնավորված քայլերը չեն ազդի տարածաշրջանում կենսական շահերի համար Թուրքիայի պայքարը շարունակելու վճռականության վրա»։

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն երեկ` դեկտեմբերի 12–ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Լրահոս
0