00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը. տեսանյութ

© Photo : Screenshot / Youtube / 2ukhtavorЕпископ Саак Машалян
Епископ Саак Машалян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրությունից հետո երկար ղողանջեցին մայր տաճարի զանգերը՝ ավետելով, որ Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք ունի:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի, Sputnik. Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:  Ընտրությունից հետո երկար ղողանջեցին մայր տաճարի զանգերը՝ ավետելով, որ Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք ունի: 

Պոլսո Հայոց պատրիարքի մյուս թեկնածուն Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր, որն արդեն շնորհավորել էր նորընտիր պատրիարքին` նշելով, որ շաբաթվա վերջին տեղի ունեցած քվեարկության հետ ուղիղ համեմատությամբ գահ կբարձրանա Բարձր. Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը վերջին շրջանում զբաղեցնում էր տեղապահի պաշտոնը։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»

«Անկեղծորեն շնորհավորում ենք նորընտիր պատրիարքին, որին մաղթում ենք հաջողություններ: Որպես Պոլսո Աթոռի հոգևորականության ամենաավագ անդամ՝ մաղթում ենք, որ այս նոր շրջանում թուրքահայ ազգային-եկեղեցական կյանքում վերահաստատվի միասնականությունն ու եղբայրությունը: Մեր աղոթքն է, որ այս դարավոր պատրիարքական աթոռի առջև բացվի նոր ծաղկուն շրջան և նրա առաքելությունն արգասավորվի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառություն մեր սուրբ եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի: Թող Տերն անսասան պահի Պոլսո Հայոց պատրիարքությունը և իր Սուրբ Հոգին անպակաս անի մեր հավատացյալ ժողովրդից»,–ասված է Աթեշյանի շնորհավորանքում։

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում:

Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:

Այսօր` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին:

Թուրքիայում սկսվել է Պոլսո հայոց պատրիարքին ընտրող պատվիրակների ընտրությունը

Հիշեցնենք` Ստամբուլում 2019թ. մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։ Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ախոյան. «Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ կան, որոնք կարող են համախմբել հայ համայնքը»

Պատրիարքն անգիտակից վիճակում էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863թ. Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։

Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

1863 թվականի Ազգային սահմանադրության համաձայն` Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացվում է երկաստիճան սկզբունքով: Հոգևոր և աշխարհիկ պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին: Ամեն թեկնածու ունի համապատասխանաբար 102 պատվիրակ։

Լրահոս
0