Կոմիտասի` Սանկտ Պետերբուրգի հուշարձանը

Ստամբուլում տեղադրվել է Կոմիտասի հուշարձանը

4503
(Թարմացված է 22:47 24.11.2019)
Արևմտյան Հայաստանում ծնված հայ մեծ երաժշտի արձանը պատրիարքարանի պարտեզում տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Պոլսո հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:

«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին»,-ասված է տեղեկատվության մեջ:

Նշենք, որ իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում:

Կոմիտասի «գտնված գերմաներենը». երգահանի անհայտ ստեղծագործությունները կհնչեն Երևանում

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Ստամբուլում Կոմիտասի 150–ամյակին նվիրված համերգ կլինի

Կոմիտաս վարդապետը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

4503
թեգերը:
Պոլսո Հայոց պատրիարքարան, Հուշարձան, Կոմիտաս, Ստամբուլ
Ըստ թեմայի
Արշակ դարձած ստամբուլցի Յաշարի պատմությունը. ի՞նչ կապ ունի Կոմիտասը
Կոմիտասը և Թումանյանը` Գառնու տաճարում. երկու մեծ հայերի հոբելյանը կնշեն յուրահատուկ ձևով
Սմբատյան․ «Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»

Ախալքալաքում կատարված սպանության և խժդժությունների հետևանքները. ինչ է կատարվում քաղաքում

160
(Թարմացված է 17:42 10.08.2020)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը:

Շաբաթ ՝ օգոստոսի 8-ին, Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ախալքալաքում 37-ամյա Ա. Գ.-ի և 27-ամյա Վ. մ. - ի միջև ծագած լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Բանը հասավ կրակոցներին. Ա. Ք. կրակեց Վ. Մ. - ին, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Այս ամենը վերաճեց լուրջ բախումների քաղաքում։ Զայրացած ամբոխը (զոհվածի հարազատները` խմբ.) սկսեց կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով, պատկանել են ենթադրյալ հանցագործի հարազատներին:

Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել։ Դեպքից ժամեր անց ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ա.Գ. - ին: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 (կանխամտածված սպանություն) և 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները էթնիկ հայեր են։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

160
թեգերը:
հայ, Սպանություն, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Վրաստան, արխիվային լուսանկար

Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

53
(Թարմացված է 08:07 11.08.2020)
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով Սվանեթիում կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում է վարակաբանների 5 բժշկական բրիգադ:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sptnuik. Վրաստանի բարձրլեռնային Սվանեթի շրջանում կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով Վրաստանի իշխանությունը կարանտին է հայտարարել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին:

«Ներկա պահին խիստ միջոցառումների կարիք կա միայն Սվանեթիում: Երկրի մնացած հատվածներում վարակի տարածվածության վիճակագրությունը լրացուցիչ խստացումների հիմք չի տալիս: Մենք նախկինի պես թիրախավորված թեստավորում ենք իրականացնելու՝ փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ, և հետևելու ենք արդեն իսկ մշակված ռազմավարական պլանի պահանջներին»,- ասել է նախարարը:

Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ Սվանեթիի շրջանում արդեն իսկ կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում են վարակաբանների 5 բժշկական բրիգադ, որոնք մանրամասն ուսումնասիրություն են իրականացնում:

Տիկարաձեի հայտնած տվյալներով՝ վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանի այս շրջանի մի քանի բնակավայրերում կորոնավիրուսի վարակի միանգամից 17 դեպք է հաստատվել:

Նշենք, որ StopCov կայքի տվյալներով, Վրաստանում վարակվածների թիվը ներկա պահին 1 250 է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23-ով և հասել 40 433-ի

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 010, մահացել՝ 17 մարդ: Ներկա պահին մեկուսացման մեջ են 7 068-ը, հիվանդանոցներում բուժում են ստանում 242-ը:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր փետրվարի 26-ին:

53
թեգերը:
կարանտին, թեստ, համավարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել
Վերջին մեկ օրում ՀՀ-ում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

0
(Թարմացված է 10:35 11.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանում կատարվող ճանապարհաշինական լայնածավալ ծրագրերի մասին։

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։

10 կմ երկարությամբ ճանապարհի  հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ։

Կատարվում են հողային աշխատանքներ,  պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Այս ճանապարհը վերջին անգամ  նորոգվել է խորհրդային կարգերի օրոք` ավելի քան 40 տարի առաջ։

0
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան
Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը
Երկիր, որ յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին.Սարգսյան-Փաշինյան հանդիպման տեսանյութը