Երկրաշարժ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

74
(Թարմացված է 13:50 06.11.2019)
Այս պահի դրությամբ Իրանի երկրաշարժի ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություններ չեն ստացվել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում այսօր`նոյեմբերի 6-ին, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:

Սանկտ Պետերբուրգում վերելակի հորանն ընկած հայերի վիճակը ծանր է. դեսպանություն

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա էր: Այս պահի դրությամբ ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություններ չեն ստացվել։

74
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Ավերածություններ, Երկրաշարժ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել
Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ֆիլիպիններում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել