Գծանշումներ Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան պատին

Իրանի գլխավոր շտաբը նախազգուշացրել է` ԱՄՆ «արկածախնդրություններին» կոշտ են պատասխանելու

51
(Թարմացված է 09:31 11.11.2019)
Իրանը կոշտ պատասխան է տվել Իրանի 9 քաղաքացիների, այդ թվում` երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի որդու նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը մտադիր է լուրջ հակազդեցություն դրսևորել ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ, ինչպես նաև Վաշինգտոնի «արկածախնդրությանն ու բանդիտիզմին», բարձրացնելով երկրի պաշտպանության մակարդակը։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Իրանի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն` ԱՄՆ պատժամիջոցները դատապարտված են ձախողման։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել Իրանի 9 քաղաքացու, այդ թվում`  երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի որդու` Մոջթաբ Խամենեի, ինչպես նաև Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բագերիի, գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարի և մի շարք այլ չինովնիկների և հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ։

«Իրանը ոչինչ չի շահի»․ այաթոլլա Խամենեին դեմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

2018 թվականի մայիսին ԱՄՆ հայտարարեց Թեհրանի հետ «միջուկային գործարքի» միակողմանի դադարեցման և Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին։  Այդ օրվանից ԱՄՆ–ն հետևողականորեն ուժեղացնում է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, որոնք Իսլամական հանրապետությունը բնորոշում է որպես «տնտեսական տեռոր»։

51
թեգերը:
պատժամիջոցներ, Այաթոլլա Ալի Խամենեի, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
ԱՄՆ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ
«Իրականում». ԱՄՆ-ի թիրախը Իրանն է դառնում. Հարավային Կովկասում իրավիճակը կլարվի
«Իրանը ոչինչ չի շահի»․ այաթոլլա Համենեին դեմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Ռազմակայանի հարցերն արևմտյան գումարներով պետք չէ քննել. Հայաստանում ՌԴ դեսպանատուն