Ալի Համենեին

«Իրանը ոչինչ չի շահի»․ այաթոլլա Համենեին դեմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

56
(Թարմացված է 16:54 03.11.2019)
Այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանի գլխավոր նպատակն է թույլ չտալ ամերիկացիների «քաղաքական ներխուժումը» երկիր։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ նշելով, որ ամերիկացիները նոր պահանջներ են առաջադրում։

Ինչպես նշել է այաթոլլա Համենեին, երկրի ղեկավարության գլխավոր նպատակն է թույլ չտալ ԱՄՆ-ի «քաղաքական ներխուժումը» Իրան։

«Բանակցություններից հրաժարվելն այդ ներթափանցումն արգելափակելու միջոց է։ Դա նշանակում է, որ աշխարհում կա ազգ, որը չի ընդունում ԱՄՆ-ի բռնատիրությունը և բռնակալությունը», - գրել է Իրանի գերագույն առաջնորդը Twitter-ի իր էջում։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ձգտում է Իրանում վերականգնել դիրքերը, որոնք զբաղեցրել է մինչև իսլամական հեղափոխությունը, բայց դա նրան չի հաջողվի։

«Իսլամական հանրապետությունն ունի ամուր, երկաթե կամք։ Դա թույլ չի տա ԱՄՆ-ին վերադառնալ Իրան», - ասել է Համենեին։

Հոգևոր առաջնորդի խոսքով, եթե Թեհրանը համաձայնի բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, ապա դրանից ոչինչ չի շահի, քանի որ ԱՄՆ-ը մշտապես նոր պայմաններ է առաջադրում, այդ թվում՝ հրթիռների մասով։

Նշենք, որ ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են 2018թ.–ի մայիսին, երբ Վաշինգտոնը դուրս է եկել «միջուկային գործարքից»։ ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել և շարունակում են ուժեղացնել ճնշումը։ ԱՄՆ–ը նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Դրան ի պատասխան` Իրանը ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ–ը` «ահաբեկչությունը հովանավորող պետություն»։

«Իրականում». ԱՄՆ-ի թիրախը Իրանն է դառնում. Հարավային Կովկասում իրավիճակը կլարվի

56
թեգերը:
պատժամիջոցներ, Այաթոլլա Ալի Խամենեի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել
«Իրականում». ԱՄՆ-ի թիրախը Իրանն է դառնում. Հարավային Կովկասում իրավիճակը կլարվի
ԱՄՆ պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ