Տիգրան Խաչատրյան

«Վերին Լարսում» կուտակումները նվազում են. նախարարը լավատես է

35
(Թարմացված է 18:30 02.10.2019)
Օրենքը, որի խախտման համար ՌԴ մաքսավորները կանգնեցնում են բեռնափոխադրողներին, գործում է նաև Հայաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Վերին Լարսի» անցակետում կուտակումների հետ կապված վիճակը կարգավորվել է։ Այսօր ԱԺ–ում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մեկ շաբաթ կամ հինգ օր առաջ բեռնատարների առավելագույն քանակը հասել էր 1300–ի։ Այսօր ավտոմեքենաների քանակը շուրջ 300 է։ Վերջին օրերին բաց են թողնվում ավելի մեծ քանակով ավտոմեքենաներ, քան սովորական թողունակությունն է»,– ասաց նախարարը` հույս հայտնելով, որ 1-2 օր անց մաքսային անցակետը կվերադառնա իր սովորական աշխատանքային ընթացքին։

Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ նույն օրենքը, որի համաձայն ՌԴ–ից արտահանվող բեռները ստուգում են անցնում, գործում է նաև Հայաստանում։ Դրա նպատակն, ըստ նախարարի ,այն է, որ սխալ բեռնման հետևանքով բեռնատարները չվնասեն ճանապարհները։

«Ունենք տեղեկություն, որ վերջին օրերին մաքսակետ հասնող մեքենաները որևէ խնդրի չեն հանդիպում, որովհետև գիտեն, որ չի կարելի գերբեռնված լինել։ Կարծում ենք, որ այսպիսի դեպքերը նրա համար են, որ այլևս խնդիրներ չունենանք»,– ասաց նախարարը։

Խնդիրը պետք է այլ մակարդակով լուծվի. ինչու են 100-ավոր բեռնատարները մնացել Վերին Լարսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին էկոնոմիկայի նախարարությունն անդրադառնալով «Վերին Լարսի» անցակետում առաջացած հերթերին` հայտարարել էր, որ պատճառը բեռնափոխադրումներ իրականացնողների կողմից թույլ տված տեխնիկական կանոնակարգերի խախտումներն են, երբ ավտոմեքենաները թույլատրելիից ավելին են բեռնվում։

Տեխնիկական նորմերի խախտումը բացահայտել էր Ռուսաստանի մաքսային ծառայությունը։

«Վերին Լարսում» բեռնատարների կուտակման պատճառը տեխնիկական է. դեսպանություն

35
թեգերը:
Տիգրան Խաչատրյան, Նախարար, բեռնատար, հերթեր, Վերին Լարս
Ըստ թեմայի
Բաղդասարյան․ «Լարսում գոյացած հերթերը վրացական կամրջի վերանորոգման պատճառով են»
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
Բեռնափոխադրողներն ահազանգում են. Վերին Լարսում մեքենաների հերթը հասել է Պյատիգորսկ