ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մահացել է վրացի կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին։ Այդ մասին հաղորդում է Interpressnews.ge կայքը։
Վերջին շրջանում նա հիվանդ էր ու բուժում էր անցնում Թբիլիսիի սրտաբանական հիվանդանոցում։
Կանչելին վերջին անգամ Հայաստանում է եղել 2017թ.–ին փառատոնի շրջանակում, որտեղ հնչել են նրա ստեղծագործությունները։ Այդ ժամանակ հայտնի կոմպոզիտորը հյուր էր եկել Sputnik Արմենիային։
Կանչելին հայ լրագրողներին խոստովանել էր, որ իր կյանքի կեսը կապված է Հայաստանի հետ։ Ինքը հաճախ է ժամանակ անցկացրել Դիլիջանի կոմպոզիտորների տանը։ Այնտեղ նա գրել է իր վեց սիմֆոնիաները։
Նա միշտ իր նոր ստեղծագործությունները ցույց է տվել կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։
Կաչելին շատ ջերմ հարաբերություններ է ունեցել հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հետ։ Նա «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է, նա էլ հայտնի է դարձրել Դիլիջանի ջուրը։
Հենց Կանչելիին է հաջողվել համոզել «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիային սցենարում ներառել այն արտահայտությունը, որ աշխարհում ամենալավ ջուրը Դիլիջանում է, քանի որ Կանչելին երկար տարիներ ապրել է հենց այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանարպետության արտգործնախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանարպետություն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Այվազյանն արդեն հանդիպել է վրացի գործընկերոջ հետ: Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Ցինանդալի գյուղ (Թելավիի քաղաքապետարան, Կախեթի):
Մոսկվայի հետ խնդիրը լուծված է, Թբիլիսիի և Թեհրանի հետ` ոչ. ում հետ ՀՀ-ն կբացի սահմանները
Նշվում է, որ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր, կհստակեցնեն Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 1-ից։
«Մենք որոշել ենք կանոնավոր չվերթեր իրականացնել։ Նշանակում է, որ կանոնավոր չվերթեր իրականացնող բոլոր ավիաընկերությունները կամ նոր ընկերությունները կարող են որոշակի պարբերականությամբ թռչել Վրաստան», - ասել է Տուրնավան։
Թռիչքների թույլտվություն կտրվի` հաշվի առնելով անվտանգության միջոցառումներն ու բժշկական պրոտոկոլները։
«Մենք քննարկում ենք և հաջորդ շաբաթ կորոշենք, թե ինչպես հեշտացնենք տարբեր երկրների այցելուների մուտքը Վրաստան», – ասել է Տուրնավան:
Նա հավելել է, որ առաջին հերթին դա կանդրադառնա ԵՄ երկրների, Իսրայելի և Պարսից ծոցի զբոսաշրջիկների վրա:
«Արդեն ամռանը մենք կկարողանանք ընդունել բոլոր զբոսաշրջիկներին», - եզրափակել է Տուրնավան։
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
Հիշեցնենք` Վրաստանը բոլոր ուղղություններով կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրեց մարտի կեսին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսային վարակի տարածումը համավարակ հայտարարեց: Դեպի Վրաստան և Վրաստանից դուրս միայն հատուկ չվերթեր էին իրականացվում երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ամռանը կանոնավոր չվերթերը վերականգնվեցին, բայց քանի որ վարակի հետ կապվածը իրավիճակը վատացավ, արգելքը երկարաձգվեց։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։
«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։
ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել