00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարսում հերթը հասել է 50 կմ–ի, սակայն խնդիրը քաղաքականացնելն անհասկանալի է. պատգամավոր

© Sputnik / Alex ShlamovМногокилометровая очередь грузовиков на грузино-российской границе
Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լարսում կուտակված մեքենաների մասին անհիմն հայտարարությունները մեր վարորդների համար խնդիրներ են ստեղծում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եթե Լարսի անցակետում 10 օր առաջ մեքենաների հերթը 30 կմ էր, ապա հիմա հասնում է 50 կմ-ի, սակայն խնդիրը քաղաքականացնելն անհարգելի ու անհասկանալի է։ Այս մասին Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը` արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։

Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
Ո՞րն է Վերին Լարսում առաջացած հերթերի պատճառը. պարզաբանում է ընկերության ներկայացուցիչը

Նշենք, որ Բաբաջանյանն ասել էր, որ հայ վարորդներից շատերի պնդմամբ` ռուս վարորդները կաշառք են պահանջում ուղեբեռը կշռելու և սահմանը հատելու թույլտվության դիմաց։ Բացի այդ, ըստ Բաբաջանյանի, Լարսում նման խնդիր է ստեղծվում քաղաքական նպատակներով` ՀՀ–ին ուղղակի կամ անուղղակի ճնշելու համար։

«Լարսում, այո, խնդիր ունենք, ավելին, այդ խնդիրն օրեցօր ավելանում է։ Այսօր 50 կիլոմետրանոց հերթեր ունենք, ու գնալով ավելանալու են հերթերը։ Սակայն ինձ համար անհասկանալի է խնդրի քաղաքականացումը»,–ասաց Դալլաքյանը։

Նրա խոսքով` Լարսում մեքենաների կուտակումը տեխնիկական խնդիր է։ Դալլաքյանը նշեց, որ երբ ասում են, թե ռուս սահմանապահները կաշառք են վերցնում, նման հայտարությունն անցակետում լուրջ ազդեցություն է թողնում։

Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»

«ՌԴ–ն մեր մարտավարական ընկերն է, ի՞նչ է նշանակում` կաշառք տալ, էս անել, էն անել։ Մեր վարորդները լուրջ խնդիրներ են ունենում նման սուտ հայտարարություններից։ Խնդիրը տեխնիկական է, որը լուծելի է»,–ասաց նա։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
«Վերին Լարսում» բեռնատարների կուտակման պատճառը տեխնիկական է. դեսպանություն

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վերին Լարս» անցակետի բեռնատարների հերթը ռուսական Պյատիգորսկ քաղաք է հասել։ Ահազանգող վարորդները բողոքում են, որ արդեն 10 օր է` իրենց հերթին են սպասում ու ամեն օր ստիպված են 500 ռուբլի վճարել կայանատեղի համար։

ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողները մեքենաների ծանրաբեռնվածության և թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացրել են հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։

Լրահոս
0