Արո Ղազարյան

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

256
(Թարմացված է 20:06 30.09.2019)
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են հանդիպում Արայիկ Ղազարյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 12–ին այնտեղ հայտնված 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Սեպտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ Արայիկ Ղազարյանին։ Արայիկ Ղազարյանին ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելում»,–ասաց նա։

Ի դեպ, ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումն Արայիկ Ղազարյանի հետ տեղի էր ունեցել օգոստոսի 19–ին։

Բանակցություններ են ընթանում. ԱԳՆ–ն` Արայիկ Ղազարյանին Ադրբեջանից վերադարձնելու մասին

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

256
թեգերը:
գերի, Կարմիր խաչ, Արայիկ Ղազարյան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանը կրկին դիվերսիոն փորձ է ձեռնարկել. հայկական կողմը գերի է վերցրել
Գերի ադրբեջանցին ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայող է
Sputnik–ի գերի ընկած թղթակիցն ազատության մեջ է. ապստամբ–հուսիները ազատել են գերիներին
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար

Արցախն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում հեռանալ ռազմական օբյեկտների մոտից

378
(Թարմացված է 22:41 28.10.2020)
Արցախի նախագահի խոսնակը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը դարձյալ նախազգուշացրել է՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, հորդորում է հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով ու հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան:

Այս մասին Վահան Պողոսյանը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ արձանագրել, լավագույն դեպքում ափսոսանք հայտնել մարդկային կորուստների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ միջազգային հանրությունը պետք է վերջ տա հումանիտար աղետի վերածված այս պատերազմը դադարեցնելուն ուղղված անատամ գործողություններին և կիրառի արդյունավետ միջոցներ, հակառակ դեպքում՝ տարածաշրջանում այն էլ ավելի կխորանա:

Արցախի նախագահի խոսնակը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը դարձյալ նախազգուշացրել է՝ մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։ Ավելի ուշ հրթիռակոծության ենթարկվեց նաև Ստեփանակերտի ծննդատունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

378
թեգերը:
Վահրամ Պողոսյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Պատերազմ, ռազմաբազա, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախից վերադառնալուց հետո կշարունակենք ճանաչմանն ուղղված աշխատանքը. ֆրանսիացի պատգամավոր
Շուշիում հրետակոծության ժամանակ վիրավորված փրկարարներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Թուրքիան դիմում է սադրիչ մեղադրանքների՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար
Աննա Նաղդալյան

Թուրքիան դիմում է սադրիչ մեղադրանքների՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար

104
(Թարմացված է 22:45 28.10.2020)
ՀՀ ԱԳ նախախարի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Facebook-ում կատարած գրառմամբ:

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը»,- գրում է Նաղդալյանը:

Նա նաև նշում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Աննա Նաղդալյանը շեշտում է, որ հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը»,- նշում է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը։

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Հայաստանը հույս ունի, որ կոնվենցիայի վավերացմամբ կկարողանա այն օգտագործել Ադրբեջանի դեմ, որն, ի դեպ, դրան միացել է դեռ 1997թ-ից, ինչպես նաև Թուրքիայի դեմ, որը թեև չի վավերացրել կոնվենցիան, բայց հանդիսանում է Ադրբեջանի հանցակից կողմ։ Այն փաստացի մասնակցում է վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման, ուսուցանման, Ադրբեջան ուղարկելու և Արցախի դեմ օգտագործելու գործում:

104
թեգերը:
Ադրբեջան, ահաբեկիչ, վարձկաններ, Մեղադրանք, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Աննա Նաղդալյան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Բերձորի ուղղությամբ դիրքային բարելավումներ ունենք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
ԲՀԿ պատգամավորները հրատապ գործուղվել են Մոսկվա
Անդրանիկ Քոչարյան

Հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է. Անդրանիկ Քոչարյան

0
Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին հիմա նաև ռուս սահմանապահ զորքերն են կանգնած, որոնք ևս հրետակոծվում են հակառակորդի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է։

«Եթե նկատում եք, հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն է։ Իսկ հարավում, գոնե Թուրքիայի համար հակառակորդի հեռահար նպատակը Մեղրին է»,– ասաց նա` շեշտելով, որ բանակցային որոշակի փուլում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեղրին նաև բանակցային թեմա էր դարձել։

«Իմ քայլի» պատգամավորը հիշեցրեց, որ այդ տարիներին ինքը Մեղրիի արտակարգ դրության պարետն է եղել ու Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ զբաղվել է Մեղրիում բանակային կառույցների ձևավորմամբ։

«Նաև Մեղրիի երկաթգծի` Օրդուբադի և Զանգելանի հատվածների կամուրջների պայթեցումներով մենք փորձեցինք այդ հատվածը մեկուսացնել` երկաթգծով հնարավոր ռազմական ներթափանցումները կանխելու համար։ Բայց այսօր պարզվեց, որ երկաթգծի քանդումը ավելի մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային համակարգին»,– ասաց Քոչարյանը` չբացառելով, որ երկաթուղային համակարգի բացակայությունն է, որ այսօր հնարավորություն է տալիս հակառակորդի զրահամեքենաներին ավելի արագ հասնելու ՀՀ հարավային մատույցների նշանակետերին։

Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին այսօր նաև ռուս սահմանապահ զորքերն են կանգնած, որոնք ևս հրետակոծվում են հակառակորդի կողմից։

«Հրետակոծվում է ոչ միայն Հայաստանի տարածքը, այլև Ռուսաստանի պաշտպանական կառույցները, և այստեղ, կարծում եմ, խնդիր կառաջանա, եթե դրանք լինեն շատ նկատելի թիրախային»,– ասաց Քոչարյանը։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի սահմանին ռուս սահմանապահների տեղակայված լինելու մասին լուրերը հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրել է, որ ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին, և այդպես միշտ է եղել։ Նրա խոսքով` իրադարձությունների վերջին զարգացումների հետ կապված` ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևմտյան սահմանին։

0