Կարմիր Խաչ ավտոմեքենա

Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

1407
(Թարմացված է 15:30 23.09.2019)
Ամատունու խոսքով` այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում համապատասխան գաղտնի երկխոսություն։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` երեկ տեղի ունեցած դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք տեղյակ ենք և կապի մեջ ենք։ Այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում համապատասխան գաղտնի երկխոսություն»,–ասաց Ամատունին։

Ինչպես արդեն հաղորդել էինք, արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը երեկ` սեպտեմբերի 22–ին, դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

1407
թեգերը:
դիվերսիա, Դիակ, Զինվոր, ադրբեջանցի, Ադրբեջան, Վիրավոր, Կարմիր խաչ
Ըստ թեմայի
Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին
Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր. տարակուսանք են առաջացնում Վրաստանը և Ուկրաինան
Բաբայան. «Ադրբեջանի առաջարկը դիվանագիտական ու մարդասիրական ահաբեկչություն է»
Հայ բժիշկը Սիրիայում

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

5
(Թարմացված է 14:11 02.06.2020)
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները Սիրիայում մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:

4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12 584 հիվանդների:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

5
թեգերը:
Սակրավոր, բժիշկ, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք
Վրաստան, շտապօգնություն

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

1040
(Թարմացված է 09:04 29.05.2020)
Հայաստանն ու Վրաստանը աջակցում են միմյանց շատ հարցերում, և COVID-19-ի դեմ պայքարը բացառություն չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Գամկրելիձեն պատասխանում էր հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կարող է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ ընդունել Հայաստանից, ինչպես Գերմանիան էր ընդունում հարևան երկրներից։

«Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ»,-ասաց Գամկրելիձեն։

Նա ընդգծեց, որ երկու կենտրոնները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

«Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել․նաև թեստավորման կամ այլ հարցերով»,-ասաց Գամկրելիձեն։

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլև կանեն ամեն հնարավոր բան։

«Այդ հարցը առաջին հերթին Հայաստանի Առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,-ասաց Գամկրելիձեն։

Նա հիշեցրել է, որ 1988թ․-ի երկրաշարժից հետո վրացիներն առաջինն են եղել, որ հասել են օգնության։ «Մենք միշտ ձեր կողքին ենք»,-եզրափակել է նա։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային Խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում ընդունված և դեռևս գործող սահմանափակումներն ավելի խիստ և արդյունավետ են եղել։ Սակայն միաժամանակ նա կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ,` նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավ է զարգացած, քան հարևաններինը։

Թորոսյանի խոսքերը մեծ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը պահանջում էր ներողություն խնդրել։ Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարությունը դիվանագիտական ճանապարհով պաշտոնական Թբիլիսիին փոխանցել էր, որ ափսոսում է արված հայտարարության համար։

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Մայիսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասնել է 8216-ի։ Մեկ օրվա ընթացքում վիրուսի բարդացումներից մահացել են 7 տղամարդ և 8 կին։ Մահացածներից ամենաերիտասարդը 43 տարեկան էր, ամենատարեցը՝ 92։ Այդպիսով, կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում կազմում է 113 մարդ։

1040
թեգերը:
թեստ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»
Եզդիներ

Թող նրանք էլ նշեն. ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների համար նոր օրենք ընդունվեց

0
(Թարմացված է 14:18 02.06.2020)
Ոչ հայ աշխատողները կարող են մինչև չորս օր չվճարվող արձակուրդ վերցնել իրենց տոների և հիշատակի օրերի համար:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում աշխատող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ազգային տոների և հիշատակի օրերի համար կարող են լրացուցիչ արձակուրդ վերցնել։ Համապատասխան օրինագիծն այսօր ԱԺ–ում ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ:

Նախագիծը ներկայացրել էր եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Ըստ այդ օրինագծի`Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն կտրվի: Բանն այն է, որ հայկական տոներն ու հիշատակի օրերը (Սուրբ Ծնունդ, ապրիլի 24, մայիսի 28 և այլն) ամրագրված են որպես ոչ աշխատանքային օրեր, իսկ մյուս ազգությունների ներկայացուցիչներինը` ոչ։

Օրինակ՝ Հայաստանում ապրող հույներն ամեն տարի մայիսի 19-ին փորձում են գալ Երևան ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ի հիշատակ Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության), բայց նրանցից շատերը ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել (հույների մի մասն ապրում է Վանաձորում և Ալավերդիում)։ Եվ եթե մարդն աշխատում է, ապա նրա գալը կրկնակի է բարդանում։

Նույնը կարող է վերաբերել, օրինակ, ռուս մոլոկաններին, որոնք Զատիկը մի քանի օր են նշում, կամ մյուս քրիստոնյաներին՝ հույներին, ասորիներին, ուղղափառ ռուսներին, որոնք Սուրբ Ծնունդը նշում են կա՛մ դեկտեմբերի 25 –ին, կա՛մ հունվարի 7-ին (հայերը ՝ հունվարի 6-ին) ։ Ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց գխավոր տոներից մեկը նշվում է ապրիլին։

Նկատենք, որ գործատուների մի մասը նման օրերին պատրաստակամորեն է իր աշխատակիցներին թույլ տալիս արձակուրդ վերցնել ( նույնիսկ վճարովի)։ Բայց որպեսզի աշխատողները կախված չլինեն «վատ» կամ «լավ » գործատուից, նրանց իրավունքներն ամրագրվեցին օրենքով։

0
թեգերը:
ԱԺ, եզդի, Օրենք, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԺ պատգամավոր. «Եզդի աղջիկները չպետք է ուսումն ընդհատեն ամուսնության պատճառով»
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել