ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Տարածաշրջանի համար աննախադեպ հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» շինարարության նախագծի իրականացումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով։ Սակայն, դա չի խանգարի կամուրջը շահագործման հանձնել 2021 թվականի աշնանը, ինչպես ի սկզբանե ծրագրած էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Tunnel Sadd Ariana իրանական շինարարական ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը։
Ավելի վաղ հայտնում էին, որ գործող, բայց արդեն մաշված կամրջի փոխարեն նոր կամրջի շինարարությունը կսկսվի 2019–ի սեպտեմբերին, ու արդեն 2021ի– թ հայ–վրացական սահմանով հոսող Դեբեդ գետի վրա նոր «Բարեկամության կամուրջ» կկառուցվի։
Նախագծի մասին հայտարարվել է դեռ 2013 թվականին։ Հայաստանն այն ժամանակ սկսել էր բանակցել վրացական կողմի, նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Սկզբում նախատեսվում էր, որ կամուրջը կկառուցվի մինչ 2016 թվականը, բայց վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։
Լացացրել է Բեքիր փաշային. ինչպես է հայը փրկել վրացական գյուղը թուրքական ներխուժումից
Արդյունքում միջազգային տենդերում հաղթեց իրանական ընկերությունը։ 2018թ–ի վերջին կապալառուն հայկական ու վրացական ընկերությունների հետ համաձայնագիր էր կնքել։ Երկու երկրների ներկայացուցիչները կարծում են, որ նրանց նախագիծը լավագույնն է ինչպես իրականացման, այնպես էլ ֆինանսական առումով։
«Այժմ ավարտում ենք կամրջի նախագծման աշխատանքը։ Շինարարության թույլտվությանն ենք սպասում։ Այդ հարցը ձգձգվում է զուտ թղթաբանության և տեխնիկական պատճառներով»,– պարզաբանեց Բաղումյանը։
Նրա կանխատեսմամբ` թույլտվությունն ամենայն հավանականությամբ այս տարի կտրամադրեն, իսկ շինարարությունը կսկսվի մինչ 2019 թվականի ավարտը։ Կարգն այսպիսինն է` Հայաստանում ու Վրաստանում կան հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են այդ նախագիծը (ամեն մեկն իր կողմից)։ Երբ նախագիծը հաստատվում է երկու երկրներում, միջպետական հանձնաժողովը պետք է շինարարությունը սկսելու թույլտվություն տրամադրի։ Այն նաև հետևելու է նախագծի իրականացման գործընթացին, ընդհուպ` կամրջի շահագործման մեկնարկը։
Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար
Բաղումյանը նշեց, որ ձմեռը չի խանգարի շինարարությանը, քանի որ «Բագրատաշենի» ու «Սադախլոյի» տարածքում բարենպաստ եղանակային պայմաններ են։
«Նախագծում ոչ մի փոփոխություն չի արվել։ Վրացական կողմը մի քանի նկատողություն ուներ, սակայն մենք հաշվի ենք առել դրանք, որոնք այժմ շտկվում են»,– ասաց Բաղումյանը։
Նախագծի համաձայն` երկու 5-կամարանի երկաթբետոնե կոնստրուկցիա կկառուցվի։ Կամուրջներից մեկը նախատեսված է մուտքի, մյուսը` ելքի համար։ Յուրաքանչյուր շինության լայնությունը 11 մետր 80 սանտիմետր կլինի, երկարությունը` 200 մետր։ Նոր կամուրջը ներկայիս կամրջից 2,5 մետրով ավելի բարձր կլինի։
Գործող կամուրջը բավական նեղ է և երկար շահագործման ընթացքում շարքից դուրս է եկել։ Նոր կամուրջը կլինի բետոնե, բավականին ամուր և գեղեցիկ։ Այն կթեթևացնի անցակետի թողունակությունը։
Միևնույն ժամանակ հին «Բագրատաշեն» անցակետը կապամոնտաժվի, նրա փոխարեն նոր կամուրջներ կկառուցվեն։ Դրանք հագեցած կլինեն երկու գոտուց` բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ 2 մետր 40 սմ տարածք կհատկացվի հետիոտներին։
Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին
«Բարեկամության կամուրջը» կարժենա 7 մլն 300 հազար եվրո։ Հայաստանը և Վրաստանը ծախսերը կիսում են։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։
«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. 🇹🇷🇦🇿 pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



