Գեորգի Գախարիա

Գեորգի Գախարիան կդառնա Վրաստանի նոր վարչապետը

63
(Թարմացված է 16:48 03.09.2019)
Իշխող կուսակցության ներկայացուցիչները առավոտվանից քննարկում էին` ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջարկել է Վրաստանի ներքին գործեիր գործող նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը։

Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Facebook–ի իր էջում հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել էր, որ հեռանում է, քանի որ այն նպատակներն ու խնդիրները, որոնք դրվել էին իր առաջ (վարչապետի պաշտոնում առաջադրվելու ընթացքում), իրագործվել են։

«Առաջարկեցի Գերոգի Գախարիայի թեկնածությունն ու ստացա մեծամասնության աջակցությունը», – ասել է կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին` քաղաքական խորհրդի ժամանակ։

Գախարիան իր հերթին շնորհակալություն է հայտնել կուսակիցներին, նաև նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեին։

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Հիշեցնենք` նախկինում Գախարիան զբաղեցնում էր Վրաստանի տնտեսության նախարարի պաշտոնը, իսկ 2017 թվականի նոյեմբերից ներքին գործերի նախարարն է։ Գախարիայի վարչապետ դառնալու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռևս 2018 թվականի հունվարից։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Գեորգի Կվիրիկաշվիլին։

63
թեգերը:
Գեորգի Գախարիա, Վարչապետ, Մամուկա Բախտաձե, Բիձինա Իվանիշվիլի, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով
Ի՞նչ են նվիրել Բախտաձեին Երևանում, և ի՞նչ են հյուրասիրել վրացական պատվիրակությանը
Լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ. Փաշինյանը շնորհավորել է Բախտաձեին
Սարգսյանն ու Բախտաձեն հանդիպել են Թբիլիսիում. ինչի՞ մասին են պայմանավորվել նրանք