Երկաթուղի

Հայ ուղևորները կարող են հանգիստ լինել. վրաց երկաթուղայինները գործադուլ չեն անի

35
(Թարմացված է 19:00 30.08.2019)
Դեկտեմբերին «Վրաստանի երկաթուղի» ընկերության աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնեն։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Վրաստանի երկաթուղայինները գործադուլ չեն անի, քանի որ նրանց խոստացել են բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքի պայմանները։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրաստանի երկաթուղի» ընկերության հայտարարությանը։

Ավելի վաղ «Վրաստանի երկաթուղի» ընկերության աշխատակիցները պահանջում էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները և 50%–ով բարձրացնել աշխատավարձը։ Ընկերությունում, ընդհանուր առմամբ, ավելի քան 12.6 հազար մարդ է աշխատում։

«Վիճահարույց հարցերը լուծված են», – գրված է հաղորդագրության մեջ։

2019 թվականի դեկտեմբերից երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնեն 10%–ով, իսկ 2020 թվականի հոկտեմբերին երկաթուղայինների օրվա կապակցությամբ այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 1250 լարին (շուրջ 425 դոլար), 200 լարիի չափով (շուրջ 70 դոլար) պարգևավճար կստանան։

Երկաթուղայինների աշխատավարձերը չեն բարձրացրել 2012 թվականից։

2021 թվականի հունիսից, ֆինանսական աուդիտի արդյունքների հրապարակումից հետո, դարձյալ բանակցություններ կլինեն աշխատավարձերը վերանայելու վերաբերյալ"

«Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը երկրի ռազմավարական ընկերությունն է, որի 100-անոց մասնաբաժնի սեփականատերը «Վրաստանի գործընկերային հիմնադրամը»։ Ընկերության շրջանառությունը, ֆինանսների նախարարության տվյալներով, շուրջ 388,2 մլն լարի է կազմում։

35
թեգերը:
աշխատավարձ, գործադուլ, երկաթուղի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին
Խաչատրյան․«Վրացական երկաթուղին դարձել է հայաստանյան մենաշնորհներին հովանավորող կառույց»
«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»