Барекендан

Վրացահայ պատգամավորը պատահաբար հայտնվել է ուղիղ եթերում գայլի «զգեստով»

109
(Թարմացված է 13:00 29.08.2019)
Վրաստանի օրենսդրական ժողովի ներկայացուցիչը ցանկանում էր ցուցադրել ճանապարհների վերանորոգման գործընթացը, սակայն ինչ–որ բան սխալ է գնացել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Վրացական երազանք» իշխող կուսակցության Նինոծմինդայի շրջանի (Սամցխե–Ջավախեթիի շրջան) համայնքային պատգամավոր Վրեժ Մուրադյանը Facebook սոցցանցում ուղիղ եթեր է դուրս եկել, սակայն չի նկատել, ինչպես է փոփոխվող էֆեկտներին դիպչել, հայտնում է Sputnik Գրուզիան։

Մուրադյանը ցանկացել է ցույց տալ Պատարա Գոնդրա գյուղի հետ կապող ճանապարհի վերանորոգման գործընթացը։ Սակայն ինչ–որ բան այնպես չի գնացել, և պատգամավորի տեսանյութում սկսել են հայտնվել գայլի ականջներ, մորուք և մոգի գլխարկ, տիեզերական հերոսի սաղավարտ ու մեծ աչքեր։

Զուրաբիշվիլիի այցը Հայաստան. գոհ են արդյո՞ք Երևանն ու Թբիլիսին

Մուրադյանի տեսանյութը մեծ տարածում է գտել Facebook սոցցանցի վրացական տիրույթում։ Օգտատերերը տարածում են ձայնագրությունն ու զվարճալի մեկնաբանություններ գրում։ Պատգամավորն արդեն հեռացրել է տեսաձայնագրությունն իր էջից, սակայն օգտատերերն այն արդեն հասցրել են ներբեռնել։

Նինոծմինդայի շրջանի պատգամավորի հետ կատարվածը օգտատերերին հիշեցրել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության վրաց պատգամավոր Էմզար Կվիցիանիին, որը մարտին պատահամամբ ուղիղ եթեր էր մտել Facebook սոցցանցում։

Սկանդալ Վրաստանով Հայաստան ռուսական գազի տարանցման պատճառով. կօգնի՞ Երևանը Թբիլիսիին

Հեռարձակումը շարունակվում էր ավելի քան 7 րոպե։ Ամբողջ ընթացքում օգտատերերը տեսնում էին Կվիցիանիին անկողնում պառկած և կարմիր գույնի տարօրինակ գլխակապով։

Պատգամավորը չգիտեր, որ իր սմարթֆոնի առջևի տեսախցիկը միացված է, շարունակում էր էկրանին ինչ–որ բան ուսումնասիրել և ժամանակ առ ժամանակ ժպտում էր։

109
թեգերը:
Վրեժ Մուրադյան, Վրաստանի Հանրապետություն, հայեր, հայ
Ըստ թեմայի
Ինչու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն որոշել առաջինը Հայաստան այցելել
Սաակաշվիլու մատը խա՞ռն է. Բեսելիայի ինտիմ տեսանյութի հետ կապված նրա անունն է շրջանառվում
Վրաստանում շնորհակալ են Հայաստանին. ինչպես են շաղկապվել քաղաքականությունն ու հանգիստը