Իսրայելական անօդաչու թռչող սարք

ԱՄՆ-ն իսրայելական անօդաչունե՞ր է ուղարկել Ադրբեջան. Բաքուն արձագանքել է

770
(Թարմացված է 11:52 24.08.2019)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Ադրբեջան` Իրանի և Իրաքի վրա հարձակվելու նպատակով և դա ապատեղեկատվություն որակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ իրաքյան ժողովրդական ուժերի (այսինքն՝ «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի) հրամանատար Աբու Մախդի Ալ Մուխանդիսը ԱՄՆ-ին մեղադրել էր Ադրբեջանի տարածք իսրայելական դրոններ տեղադրելու մեջ՝ Իրանն ու Իրաքը թիրախավորելու նպատակով։

Ալ Մուխանդեսը պնդում է, որ օգոստոսի 12-ին և 20-ին ու հուլիսի 19 –ին «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» պահեստները հարձակման են ենթարկվել իսրայելական ինքնաթիռների կողմից, որոնց գործողությունները համաձայնեցված են եղել տարածաշրջանում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության հետ։ Նա այդ մասին խոսել է Սալահ ադ-Դին շրջանում գտնվող իրաքյան կայանի վրա Իսրայելի կողմից հարձակումից հետո։

«Դա ապատեղեկատվություն է և որևէ հիմք չունի», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳն-ն։

Հայաստանը կբարձրացնի Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը. ԱԳՆ

Իրաքի ժողովրդական աշխարհազորը կոալիցիա է, որը բաղկացած է շիայական, եզդի ու քրիստոնյա ոստիկաններից, որոնք իրաքյան պետության կողմից կռվում են «Իսլամական պետության» (մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) դեմ։

770
թեգերը:
Իսրայել, Բաքու, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաք, Ադրբեջան
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել
Հայաստանը կբարձրացնի Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը. ԱԳՆ
ԱԹՍ–ների ռուսական արտադրողն արտադրություն կհիմնի Հայաստանում
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

62
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

62
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

113
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

113
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

0
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան