00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն որոշել առաջինը Հայաստան այցելել

© Sputnik / Александр ИмедашвилиДепутаты в зале заседаний парламента Грузии
Депутаты в зале заседаний парламента Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ու Թբիլիսիում կարևորում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի այցը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հայաստանյան այցը վկայում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները խորացնելու պաշտոնական Թբիլիսիի մտադրության մասին։ Սրանում վստահ են թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի փորձագետները։ 

Мост Дружбы - Sputnik Արմենիա
«Հինգ կամարով և երկու հատ». ո՞րն է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» բացառիկությունը

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Արչիլ Տալակվաձեի առաջին պաշտոնական այցը Հայաստան նաև տարածաշրջանում է առաջինը։ Նա ծրագրում է Երևան գալ սեպտեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էնզել Մկոյանը։

«Պաշտոնական այցը ծրագրված է սեպտեմբերին։ Այժմ քննարկվում է օրակարգն ու հստակ օրը», – ասաց Մկոյանը։

Նրա խոսքով` հուլիսին պաշտոնական այցով պետք է Հայաստան այցելեր Վրաստանի արդեն նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն։  Բայց նա չհասցրեց, ու այժմ Տալակվաձեն լրացնում է նրա բաց թողածը։

Կոբախիձեն հրաժարական է տվել Թբիլիսիում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից առաջացած իրարանցման հետևանքով։ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի ամբիոնից երկրում զանգվածային անկարգությունների հանգեցրեց։ 

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահի խորհուրդները. ինչպե՞ս է պետք զարգացնել հայ-վրացական հարաբերությունները

Մկոյանն ընդգծեց, որ նման հանդիպումներ վաղուց չեն եղել, խորհրդարանների մակարդակով երկրու երկրների հարաբերությունը ինտենսիվության կարիք ունի։ Նա վստահ է, որ նման այցերը թույլ կտան ամրացնել երկրու երկրների խորհրդարանների միջև կապերը։ 

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն համամիտ է վրացի պատգամավորի հետ։  Փորձագետը նշեց` այն, որ Տալակվաձեն առաջինը Հայաստան է այցելում, շատ կարևոր է։

«Նա սկսում է իր տարածաշրջանային այցերը Հայաստանից, ինչը շատ կարևոր է, քանի որի Երևանը Վրաստանի դարավոր հարևանն է», – ասաց Մամրաձեն։

Նա ընդգծեց, որ այցը կարևոր է նաև այն համատեքստում, որ երկու երկրներն էլ անցել են կառավարման խորհրդարանական համակարգի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սերտ համագործակցել ու օգնել միմյանց։

Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Հայ-վրացական միություն. կարո՞ղ է այն կանխել տարածաշրջանային հակամարտությունները

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն էլ  Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդպիսի այցերը երկկողմանի հարաբերություններին դինամիկա են հաղորդում։

«Տալակվաձեն վերջերս է զբաղեցրել այդ պաշտոնը` ներքաղաքական ճգնաժամի իրավիճակում։ 2020 թվականին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն ու դեռ հայտնի չէ` արդյո՞ք նա կմնա նույն  պաշտոնին, սակայն այցը կարևոր է, քանի որ Տալակվաձեն որոշակի մեսիջով է Հայաստան գալիս` շփում հաստատելու նպատակով», – ասաց Մելիքյանը։

Փորձագետը կարծում է, որ այցի ընթացքում կողմերը որոշ բաներ կամփոփեն, չի բացառվում, որ նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցության նոր ձևաչափ մշակվի։

Վրաստանում շնորհակալ են Հայաստանին. ինչպես են շաղկապվել քաղաքականությունն ու հանգիստը

«Կարևոր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի ու Վրաստանի միջև նոր լրացում ստանա ու օրենսդրական մարմինների մակարդակով համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն տա», – ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ ամենը հասկանում են նաև Թբիլիսիում։

Վերջին անգամ Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստան է այցելել 2015թ.-ի փետրվարին։ Այդ ժամանակ Վրաստանի խորհրդարանը գլխավորում էր Դավիթ Ուսուպաշվիլին։

Քննարկումներ հարևան Վրաստանում. հացահատիկի ներկրման արգելքը կհանվի՞

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան կայացել է 2017թ.-ի սեպտեմբերին։

Լրահոս
0