Կարմիր խաչ

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին տեսակցելու համար Կարմիր խաչը քայլեր է ձեռնարկում

492
(Թարմացված է 14:34 14.08.2019)
Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տվյալ պահին համապատասխան մարմինների հետ երկխոսության մեջ են՝ Արցախի պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանի Ադրբեջանում հայտնվելու դեպքի առնչությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Արայիկ Ղազարյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել։ Սակայն մենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ երկխոսության մեջ ենք` նրան այցելելու համար»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ օգոստոսի 12–ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։

Արցախի ՊՆ–ն հորդորում է չհավատալ սահմանն անցած զինվորի մասին ադրբեջանական կողմի լուրերին

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

492
թեգերը:
Արայիկ Ղազարյան, Սահման, Զինվոր, հայ, Կարմիր խաչ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ռոբերտ Աբաջյանի եղբայրն աշխատանքի է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ
Բանակում մթնոլորտն իդեալական չէ. փոխնախարարը` ինքնասպանությունների մասին
Փաշինյանի և Ռոհանիի հանդիպումը. արխիվային լուսանկար

Իրանի նախագահը 3 օր ուշացումով շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ

102
(Թարմացված է 17:34 24.09.2020)
Իրանի կողմից Հայաստանի անկախության տոնի առնչությամբ առաջին անգամ էր, որ շնորհավորանք չէր ստացվել։ Դա շահարկումների թեմա էր հանդիսացել ԶԼՄ–ում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին 3 օր ուշացումով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության կայքը։

Իրանի նախագահն իր ուղերձում ջերմորեն շնորհավորել է Փաշինյանին ՀՀ ազգային տոնի կապակցությամբ` մաղթելով վարչապետին քաջառողջություն, իսկ հայաստանցիներին` բարօրություն։

«Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո մենք ականատեսը կլինենք երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի: Մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում», – ասված է Ռոհանիի ուղերձում։

Նշենք, որ 29 տարվա մեջ առաջին անգամ Իրանի կողմից Հայաստանի անկախության տոնին շնորհավորանք չստանալը շահարկումների թեմա էր դարձել ԶԼՄ–ում` հանգեցնելով հայ–իրանական հարաբերությունների վատթարացման մասին եզրահանգումների։

Իրանը առաջին երկրներից մեկն է եղել, որի հետ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992-ի փետրվարի 9-ին։ Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:

Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին

102
թեգերը:
Անկախության օր, շնորհավորանք, Հասան Ռոհանի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել
Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը զինվորականների ու ազատամարտիկների է պարգևատրել
Սու-30ՍՄ կործանիչների անկասելի թռիչը. ինչպես նշվեց անկախության տոնը. տեսանյութ
Միջատ

Թուրքիայում կայծակնային արագությամբ տարածվում են վտանգավոր մոծակները

77
(Թարմացված է 22:41 23.09.2020)
Միջատն այլ մոծակներից  առավել ագրեսիվ է և հանդիսանում է այնպիսի հիվանդությունների փոխանցող, ինչպիսիք են Զիկա վիրուսն ու դեղին տենդը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայում կայծակնային արագությամբ տարածվում են ասիական վագրային մոծակները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Մասնագետները Ստամբուլի խոշոր շրջաններում հայտնաբերել են վտանգավոր միջատների մեծ կուտակումներ, թեև ավելի վաղ դրանք երկրի տարածքում չէին հայտնվել։

Գիտնականները կարծում են, որ այս տեսակը կարող է շատ արագ հարմարվել նոր միջավայրին։

Ինչպես նշել է Ստամբուլի համալսարանի դոցենտ Քերեմ Էթերան, այդ մոծակները մարդկանց  վրա հարձակվում են ամբողջ օրվա ընթացքում, հատկապես բաց տարածքում։Այս միջատն այլ մոծակներից  առավել ագրեսիվ է և հանդիսանում է այնպիսի հիվանդությունների փոխանցող, ինչպիսիք են Զիկա վիրուսն ու դեղին տենդը։

Պայքար մոծակների դեմ․ հայ մասնագետները պատրաստ են օգնել ղազախստանցի գործընկերներին

Բացի այդ, ասիական վագրային մոծակի խայթոցն ալերգիկ ռեակցիաներ, երկարատև քոր և կարմրություն է առաջացնում։

Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը

 

77
թեգերը:
միջատ, դեղին տենդ, Թուրքիա
Ըստ թեմայի
Ի՞նչ ուտել, բացի մողեսներից և միջատներից․ խորհուրդներ Վիետնամ այցելողների համար
Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտնվել է մոծակներով լի արկղում
ԱՄՆ–ում միջատներով պաղպաղակ են վաճառում. տեսանյութ
Տավուշ

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

10
(Թարմացված է 23:00 24.09.2020)
Անշարժ գույքի շուկայում հետաքրքիր տենդենց է նկատվում`COVID-ի հետևանքով ոչ միայն գնանկում չի նկատվում, այլև գնաճի միտում կա։ Ավելին, մարդիկ սկսել են գյուղական համայնքներում տուն գնել. մասնագետները Sputnik Արմենիային հայտնել են՝ որն է շուկայում փոփոխությունների պատճառը։ 

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik, Կարինե Հարությունյան. Չնայած կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակին, անշարժ գույքի շուկայում պասիվություն չի նկատվում, ավելին, մասնագետները գնանկման միտում չեն տեսնում։

Տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անշարժ գույքի շուկայում միտումները երկակի են։

«Թվում է`իրացվելիության, եկամտաբերության և մարդկանց եկամուտների անկումը պետք է գների նվազման բերեր, սակայն նման միտում չկա։ Հարցն այն է, որ վերջին երկու տարիներին բնակչության բնականոն ներհոսք ենք ունեցել` Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից։ Այս շարժը շուկան հագեցնում է»,–ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով` եթե տնտեսական անկման տեմպը երկար տևի, անշուշտ, այն անշարժ գույքի շուկայի վրա իր կնիքը կթողնի։ Սակայն այս պահին, ըստ Ասատրյանի, անշարժ գույքի շուկայում գների առումով իրավիճակը կայուն է։

Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում

Շուկայում, սակայն, մեկ այլ միտում կա. սեպտեմբերի 24-ին Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել էր, որ օգոստոս ամսվա տվյալներով` գյուղական համայնքներում անշարժ գույքի առուվաճառքի 39 տոկոս աճ է նկատվել։

Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը նշում է, որ հաճախորդների մեջ հետաքրքրություն կա գյուղական համայնքների, հատկապես` Աբովյանի հարակից գյուղերի, Ջրվեժի, Ձորաղբյուրի նկատմամբ։ Այդ հատվածներում ակտիվ կառուցապատում է իրականացվում, մրցակցություն էլ կա։

«Այդ հատվածներում տուն գնելն ավելի մատչելի է, քան Երևանում, ինչի համար էլ մարդիկ նախընտրում են երևանամերձ բնակավայրերը։ Առաջնային շուկայից` կառուցապատողից, անշարժ գույք ձեռք բերելու մեծ հետաքրքրություն կա»,–նշեց Հարությունովը։

Սակայն, մյուս կողմից, նրա խոսքով` 2018-ից սկսած հետաքրքրությունը մեծացել է նաև Երևանի նկատմամբ՝ ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ դրսից եկողների համար, չնայած՝ վերջին շրջանում գյուղական համայնքներում առկա տեմպին չի հասնի։

«Թիվ մեկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Սառա Հակոբյանը հայտնեց` հատկապես դրսից վերադարձողները նախընտրում են տուն գնել մարզերում, քանի որ Երևանում դրանք մատչելի չեն։ Հակոբյանի խոսքով`մարզերում տուն գնելու համար հիփոթեքային վարկերը նույնպես ավելի ձեռնտու են, քան Երևանում։

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար

«Մարզերը նախընտրում են ոչ միայն մատչելիության առումով, այլ նաև շատերին հողագործությունն է հետաքրքրում։ Այսինքն` մարդիկ ուզում են սեփական տնամերձն ունենալ»,–պարզաբանեց Հակոբյանը։

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանի կարծիքով` պետության վարած քաղաքականության հետևանքով է, որ գյուղական համայնքների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։ Հարցն այն է, որ պետությունը սուբսիդավորման ծրագրեր է առաջարկում գյուղական համայնքներում, օրինակ, ջերմոցների կառուցման համար։

Բացի այդ, ըստ Ապրիյանի` մարզերում անշարժ գույք ձեռք բերելու փաստաթղթաշրջանառությունը շատ ավելի քիչ է, քան Երևանում։

Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա այս առումով, ըստ դիտարկմամբ, հարաբերական անդորր է։

«Համավարակի պատճառով կանխատեսումներ կային, թե գնանկում կունենանք, սակայն հիմա կայուն վիճակ է։ Կարծում եմ` առաջիկայում գնաճ էլ չի լինի, քանի որ կառուցապատման ավելացում կա, և ընտրության լայն հնարավորություն կա»,–հավելեց Ապրիյանը։

Հիշեցնենք, որ անշարժ գույքի շուկայում 2020-ի օգոստոսին կնքվել է 16 491 գործարք․ այս տվյալը հուլիսի համեմատ աճել է 1.5, իսկ 2019-ի համեմատ` 6.3 տոկոսով։

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

10
թեգերը:
Հիփոթեքային վարկ, Գյուղ, գնաճ, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում
Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում
Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա
Հայաստանում ցանկանում են փոխել անշարժ գույքի արժեքը ապագա հարկերի համար