«Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհ

Երևանը կդառնա գլխավոր տրանսպորտային հանգույց ու առաջ կանցնի Բաքվից. ի՞նչ է պետք անել

314
(Թարմացված է 22:56 02.08.2019)
Հայաստանը պետք է շտապի ավարտել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։ Դա թույլ կտա առանցքային դիրք զբաղեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանն ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանի առանցքային հանգույցը և Պարսից ծոց – Հյուսիսային տրանսպորտային միջանցք երթուղու կարևորագույն զարկերակներից մեկը դառնալու համար։

Սակայն դրա համար պետք է հնարավորինս կարճ ժամկետներում բարելավվել ենթակառուցվածքները, ավարտել «Հյուսիս-հարավ» ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի կառուցումը։ Սրանում վստահ են փորձագետները և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ադոլհաշեմ Հասանը Վրաստան էր այցելել։ Այցի շրջանանում կողմերը քննարկել են Պարսից ծոց – Հյուսիսային տրանսպորտային միջանցք տրանսպորտային հանգույցի համատեղ զարգացման նախագիծը։

Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են զարգացման պլան մշակել։ Միաժամանակ դեռ անհայտ է` որ երկրով են Թեհրան ու Թբիլիսին մտադիր «կապել կամուրջները»։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան ասաց, որ ամեն ինչ դեռ պայմանավորվածությունների փուլում է, ու ոչ մի կոնկրետ լոգիստիկան երթուղի դեռ չի մշակվել։ Ինչ վերաբերում է Հյուսիսային տրանսպորտային միջանցքի սահմաններին, ապա այդ հարցը ևս դեռ պարզ չէ։

Հայաստանը կարո՞ղ է դառնալ մաքուր ոսկու և պղնձի երկիր, կամ հազարավոր աշխատատեղերի նախագիծը

«Կա երեք ճանապարհ, որոնցով Իրանը կարող է կապ հաստատել Վրաստանի հետ ու միանալ Հյուսիսային տրանսպորտային միջանցքին` Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Որ երկիրն ավելի լավ ենթակառուցվածք, շարժական հսկիչ անցակետ, տարանցիկ փոխադրումների հարմար օրենսդրություն կառաջարկի, այն երկրի տարածքով էլ կգնան Թեհրանի բեռները», – ասաց Ցիպուրիան։

Մեծ նշանակություն ունի նաև սակագնային քաղաքականությունը։ Ամռան ընթացքում ավելի հեշտ է բեռները Հայաստանի միջոցով մատակարարել Իրան կամ Իրանից։ Ձմռանը այդ ճանապարհը «խոցելի» է դառնում։ Դեռևս որոշ բեռների համար ավելի համար է Ադրբեջանով ճանապարհը։

Տեսականորեն երթուղին կարող է լինել հետևյալը. ապրանքները Հնդկաստանի նավահանգիստներից կգան իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ, հետո ավտոմեքենայով Հայաստանի միջով կհասնեն Վրաստան, իսկ այնտեղից արդեն` Ռուսաստան (եթե Հյուսիսային միջանցքի սահմաններն այնտեղով անցնեն – խմբ)։

Եվս մեկ հնարավոր տարբերակ կա` Իրանը երկաթուղով բեռները կարող է մատակարարել Ադրբեջան, իսկ այնտեղից` Ռուսաստան։

Ցիպուրիայի խոսքով` այս պահին դժվար է ասել` երեք կողմերից որ մեկն ավելի ձեռնտու երթուղի կառաջարկի։

«Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում ասաց, որ Հայաստանը պետք է շտապի ավարտել «Հյուսիս – Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը։

Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ այն կարող է ավելի կարևոր դարձնել Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու Ադրբեջանին դուրս մղել «Պարսից ծոց – Սև ծով» խոշոր տրանսպորտային նախագծից։

«Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելը մեզ համար ռազմավարական կարևորություն ունի։ Դրա համար պետք հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել «Հյուսիս – Հարավ» ավտոմայրուղու կառուցումն ու հարևաններին տնտեսապես ձեռնտու ու կարճ երթուղի առաջարկել», – ասաց Առաքելյանը։

Այս պահին ապրանքները Պարսից ծոց են մտնում Սինգապուրից, Թայլանդից, Չինաստանից, Ինդոնեզիայից։ Իրանը լավ կտնտեսի` Հայաստանով ավտոմոբիլային ճանապարհով ապրանքները Փոթի հասցնելով։ Այժմ դրանք Կարմիր ու Միջերկրական ծովերի միջով հասնում են Փոթի։

Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը

Առաքելյանը կարծում է, որ այս երթուղին Հայաստանին օդի ու ջրի պես պետք է։ Այդ դեպքում Հայաստանը տարանցիկ խաչմերուկ կդառնա ու կկապի ոչ միայն Իրանը, այլև Իրաքն ու Աֆղանստանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ «Հյուսիս–Հարավ» ավտո մայրուղու արագ կառուցումն ամեն դեպքում ձեռնտու է Հայաստանին, անկախ վրաց-իրանական համաձայնագրից։

«Հայաստանը պետք է կարևոր տեղ զբաղեցնի «Պարսից ծոց–Սև ծով» տրանսպորտային միջանցքում։ Ի դեպ, դա բազմիցս շեշտել է ինչպես հայկական, այնպես էլ իրանական կողմը», – ասաց Ոսկանյանը։

Նա կարծում է, որ անվտանգության տեսակետից Հայաստանով անցնող ճանապարհն ավելի օպտիմալ է։ Ոսկանյանի խոսքով` Թեհրանը հասկանում է, որ Երևանը վստահելի ու ապահով գործընկեր է։ Բաքվով ու Անկարայով անցնող ճանապարհները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Թեհրանի համար։

Ոսկանյանն ընդգծեց, որ ցանկացած պետություն ուզում է այլընտրանք ունենալ, որ միակողմանի կախվածության մեջ չլինի։ Այդ առումով Վրաստանի համար Հայաստանը կարող է լավ այլընտրանք դառնալ Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող ճանապարհներին։

Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի միջև համաձայնագրին` Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանը շրջանցող ևս մեկ ճանապարհ կարող է դառնալ երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Իրանը, իսկ հետո Վրաստանով Ռուսաստան կգնա։

314
թեգերը:
Երևան, Բաքու, Ադրբեջան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Հյուսիս-Հարավ» ծրագրի քրեական գործով անցնում են 50-ից ավելի կազմակերպություն. ՀՔԾ
«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն
Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
Ուղղաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

92
(Թարմացված է 20:34 04.03.2021)
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էին լինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող է զոհվել, ևս 4-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Թուրքիայի ՊՆ–ին։

«Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էինինել կամ վատ եղանակային պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Վթարի զոհերից մեկը Էլյազիգում Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։
NTV հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրում է կադրեր ուղղաթիռի կործանման վայրից` Բիթլիսի նահանգի դժվարամատչելի լեռնային տեղանքից։ Երևում է ինչպես են վիրավորներին տարհանում։

92
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ. արխիվային լուսանկար

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

450
(Թարմացված է 19:14 04.03.2021)
Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Մարզումները կտևեն 6 շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջը, հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Ըսփարթա նահանգում։

Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել Կարսի նահանգում։

450
թեգերը:
տարածաշրջան, Զորավարժություններ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Հայտնի է Իրանի ու Ռուսաստանի ծովային զորավարժությունների նպատակը
Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ