Սիրիա

8534 քմ ականազերծված տարածք, 597 բուժօգնություն ստացած մարդ. հայ մասնագետները Սիրիայում

24
(Թարմացված է 22:07 22.07.2019)
Մարդասիրական առաքելությունը շարունակվում է: Հայ բժիշկներն ու սակրավորները իրենց գործն են կատարում Սիրիայում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ներկայացնում է հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը ընկած ժամանակահատվածում հայ սակրավորների և բժիշկների կատարած աշխատանքը Սիրիայի Արաբական Հանրապետությունում։

Ներկայացված տվյալների համաձայն` հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ նշված ժամանակահատվածում ականազերծել են 8534 քմ տարածք:

Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու,ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։ Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

Բժշկական պարագաներ` Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին

Հիշեցնենք, որ մոտ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

24
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, Սակրավոր, բժիշկ, Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին
Սիրիայի հայաշատ քաղաքում ահաբեկչական պայթյուն է որոտացել. տուժածներ կան. լուսանկարներ
Սիրիայի Իդլիբում հայ կնոջ են սպանել. նրա մասնատված դին գտել են ամայի դաշտում