Արամ Սարգսյան

Սարգսյան․ «Որևէ կովկասցի տղամարդ իրեն այդպիսի բան թույլ չէր տա»

58
(Թարմացված է 17:46 11.07.2019)
Քաղաքական գործիչ Արամ Սարգսյանի կարծում է, որ ռուս-վրացական լարվածության սրումից հայ քաղաքական գործիչները պետք է հետևություններ անեն և դադարեցնեն հասարակությանը բևեռների բաժանել:

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ստիպում է Հայաստանին և Ռուսաստանին մշտապես դիտարկում անցկացնել, քանի որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կարող  են ապակայունացնել իրավիճակը և լուրջ հետևանքներ ունենալ նաև Ղարաբաղյան հակամարտության վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը:

«Իրադարձություններն ընթանում են վտանգավոր հունով, և դաշնակիցներին անհրաժեշտ է խորհրդակցել»,- նշեց նա:

Ռուս-վրացական լարվածության ֆոնին Սարգսյանն անդրադարձավ նաև «Ռուսթավի 2» հեռուստաալիքում տեղի ունեցած սկանդալին, երբ հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Կովկասում իրեն հարգող ոչ մի տղամարդ չէր կարող նման բան թույլ տալ, որովհետև մարդը, որին ուղղված էին այդ խոսքերը, կանգնած չէր իր առաջ և չէր կարող պատասխանել: Այն կարող է լուրջ հետևանք ունենալ և խորացնել Ռուսաստանի ու Վրաստանի միջև եղած անջրպետը»,- ասաց Սարգսյանը։

Զախարովայի հայաստանյան այցը պատահական չէր, կամ Վրաստանի դեպքերը վտանգավոր հուն են մտել

Նրա խոսքով՝ հայ գործիչները ևս պետք է զգուշավորություն ցուցաբերեն և նրանք, ովքեր զբաղվում են քաղաքական շահարկումներով, պետք է գիտակցեն, թե ինչպիսի վտանգ են պարունակում իրենց գործողությունները և դադարեն հասարակությանը բաժանել բևեռների՝ արևմտամետների ու ռուսամետների։

58
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների
Ավտոբուսի հայ վարորդից վրացիներն անձնագիրը վերցրել են, որ վկայություն տա. դեսպանություն
Պարսյան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակվեն»
«Մեծ պատիվ կլինի». Պուտինը` «Ռուսթավի 2»–ի լրագրողի դեմ քրեական գործ հարուցելու մասին
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ
ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում տեղի ունեցածը