Վրաստան

Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների

157
(Թարմացված է 17:34 10.07.2019)
Անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդի հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը միջադեպը եղել է կենցաղային հողի վրա։

«Անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը»,–ասված է հայտարարության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։

157
թեգերը:
Ծեծկռտուք, հայ, վարորդ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Դիվանագետները սնունդ են տարել Վերին Լարսում մնացած ավտոբուսի ուղևորներին
Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվում են Հայաստան
Վրաստանի իրավապահները ձերբակալել են Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին