Georgian Airways

«Արմենիա» ավիաընկերությունը և «Georgian Airways»–ը առաջին չվերթն իրականացրին դեպի Մոսկվա

133
(Թարմացված է 20:31 08.07.2019)
Ավիաընկերությունից ասում են, որ առաջին տարանցիկ չվերթը պահանջված էր և հաջող անցավ։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունն ու «Georgian Airways»–ը հուլիսի 8-ին իրականացրին իրենց առաջին համատեղ տարանցիկ չվերթը Թբիլիսի–Երևան–Մոսկվա և Մոսկվա–Երևան–Թբիլիսի ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Ինչպես և սպասվում էր չվերթը պահանջված էր։ Առաջին թռիչքը հաջող անցավ», – նշեց ավիաընկերության փոխտնօրենը։

Այսօրվանից սկսած ավիաընկերությունն օրական երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան–Մոսկվա և Մոսկվա–Երևան ուղղությամբ։ Բացի այդ «Georgian Airways»–ի հետ համատեղ չվերթներ կլինեն Թբիլիսի–Երևան–Մոսկվա և Մոսկվա–Երևան–Թբիլիսի ուղղություններով։ Չվերթների միջև սպասման ժամանակը 30 րոպե է։ Թռիչքն իրականացվում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։

Ավելի վաղ Վրաստանի քաղավիացիայի գործակալության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Georgian Airways» ավիաընկերությունը երկուշաբթի օրվանից ավելացրել է Թբիլիսի–Երևան թռիչքների հաճախականությունը` 7-ից հասցնելով մինչև 14։

Georgian Airways–ը ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի կբերի Երևանի միջոցով

Նշվում էր նաև, որ հուլիսի 10-ից ավիաընկերությունը սկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Բաթումից Երևան։ Չվերթները կիրականացվեն ամեն օր մինչև ամառային սեզոնի ավարտը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ավիահաղորդակցությունն արգելելու մասին։

133
թեգերը:
ինքնաթիռ, Թբիլիսի, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Խստորեն դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարի արարքը». Դմիտրի Պեսկով
Ռուսաստանցիները չեղարկում են ամրագրումները Վրաստանի հյուրանոցներում
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում
Հայ զբոսաշրջիկներին էլի խաբում են. միայն օդանավակայանում է պարզվում, որ ավիատոմսը կեղծ է