Երկրաշարժ

Ուժգին երկրաշարժ Իրանում. կա 1 զոհ և 4 վիրավոր

54
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր առավոտյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրանում գրանցվել է երկրաշարժ։ Դրա հյուսիսային լայնությունը եղել է 31.830, իսկ արևելյան երկայնությունը` 49.550 աշխարհագրական կոորդինատներով, օջախի խորությունը` 10 կմ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.7 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:

Ուժգին երկրաշարժ ԱՄՆ–ում. ինչ է կատարվել ցնցումների ժամանակ. տեսանյութեր

54
թեգերը:
Երկրաշարժ, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Զոհ և վիրավորներ. Պերուի երկրաշարժի հետևանքները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հրազդանում