Արարատ լեռ

Ամուսնության բիբլիական առաջարկ. հայերը բարձրանում են Արարատ լեռը, թուրքերը`լռում այդ մասին

448
(Թարմացված է 20:44 05.07.2019)
Արարատ լեռը բարձրանալն ուխտագնացություն է աշխարհի բոլոր հայերի համար: Շատերը համոզված են, որ դրանով նրանք հարգանքի տուրք են մատուցում նախնիների հիշատակին: Ու՝ դեպի լյառն Մասիս:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ջութակ նվագել կամ ամուսնության առաջարկ անել բիբլիական և բոլոր հայերի համար սրբազան Արարատ լեռան վրա. թեպետ այն հիմա չի գտնվում ժամանակակից Հայաստանի տարածքում, այլ շողշողում է Թուրքիայի փակ սահմանից անդին: Սովորաբար, այդ մղումներով են թելադրված լեռ բարձրանալու ցանկությունները: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Вершина горы Арарат
© Sputnik / Dmitrii Pisarenko
Արարատ լեռը

Նրա խոսքով` Արարատ լեռ բարձրանում են ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայերը: Խումբը Հայաստանից այս տարի առաջին անգամ Արարատ է բարձրացել հունիսի 25–ին: Վերելքի մասնակիցները իրենց հաղթահարած ամենաբարձր կետում՝ 5137 մետր բարձրության վրա բարձրացրեցին Հայաստանի դրոշը (Արարատի բարձրությունը 5165 մետր է):

«Այս տարի դա առաջին վերելքն է: Տարվա ընթացքում 5-6 այդպիսի վերելք է լինում», – ասաց Դանիելյանը:

Вид на Малый Арарат со стороны Турции
© Photo : Arsen Tumasyan
Արարատ լեռը

Աշխարհի տարբեր երկրներից տարվա ընթացքում Արարատ է բարձրանում մինչև 100 մարդ: Ցանկացողները հիմնականում հայերն են: Նրանց համար լեռը բարձրանալը հարգանքի տուրք է նախնիներին, ևս մի ապացույցը նրա, որ, չնայած պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, հայերը շարունակում են ապրել և պահպանվել որպես ազգ:

«Գեղեցկությո՜ւն». Վադիմ Տակմենևը ոգեշնչված է Խոր վիրապից բացվող Արարատի տեսարանով

Դանիելյանը նշեց, որ լեռան վրա յուրաքանչյուրը կատարում է իր ցանկությունը: Մեկն ամուսնության առաջարկ է անում, մյուսը` Հայաստանի դրոշը բարձրացնում, ոմանք ջութակ կամ այլ երաժշտական գործիք են նվագում:

Լեռ բարձրանալու ընթացքում զավեշտալի դեպքեր չեն լինում. Արարատը կատակների տեղ չէ, այստեղ անհրաժեշտ է լիարժեք կենտրոնացում: Սովորական վերելքը տևում է 5-6 օր, որից 3 օրն արշավախումբն անցկացնում է լեռան վրա:

Гора Арарат. Армяно-турецкая граница
© AFP 2020 / HAKOB BERBERYAN
Արարատ լեռը

«Թուրքիայում ոչ մի կերպ չեն արձագանքում հայերի` Արարատը բարձրանալուն։ Բնականաբար, գիտեն, սակայն լռում են: Նրանց ձեռնտու չէ ինչ-որ բան խոսելը, քանի որ նրանց համար դա լրացուցիչ եկամտի աղբյուր է», – բացատրեց Դանիելյանը:

Սովորաբար, լեռը բարձրանալուց հետո, խմբերն այցելում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներ:

Դրախտ եք որոնո՞ւմ, այցելեք Հայաստան․ իսպանացիները նշել են 10 վայր, որ պետք է տեսնել

Արշավախումբը ձևավորվում է բարձրանալուց կես տարի առաջ: Այդքան է անհրաժեշտ մի քանի փուլից բաղկացած նախապատրաստության համար: Հրահանգիչները պետք է հասկանան, թե կարող է արդյոք մարդը դիմանալ օդի պակասին ծովի մակարդակից  5 հազար մետր բարձրության վրա, երկար տեղաշարժվել 20 կիլոգրամանոց ուսապարկով:

Альпинисты на горе
Из личного архива Э.Навасардяна
Արշավ դեպի Արարատ լեռ

Մարզումները տեղի են ունենում Հայաստանի լեռներում՝ Արագածի, Աժդահակի, Զանգեզուրի և այլն: Վերջին փորձությունն Արագած լեռը բարձրանալն է:

Եթե բոլոր փուլերն անցել են, և առողջական հակացուցումներ չկան, ապա խումբը պատրաստ է նվաճել բիբլիական լեռը:

Տեսնել և՛ Արագածը, և՛ Արարատը. Հայաստանում ուզում են յուրատեսակ ճոպանուղի կառուցել

Արշավախմբերը սկսել են Արարատ բարձրանալ 10 տարի առաջ: Այս տարիների ընթացքում մոտ 50 արշավախումբ է եղել: Լեռը բարձրանալու համար յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի ծախսել 300-700 դոլարին համարժեք գումար:

Альпинисты на горе
Из личного архива Э.Навасардяна
Արշավ դեպի Արարատ լեռ
448
թեգերը:
հայ, Արարատ լեռ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ
Արցախի լեռան բարձր գագաթին ամենահամարձակները հայկական քոչարի են պարում
Համահայկական խաղերի ջահը վառվեց հերոսական Մուսա լեռան գագաթին
Ծով

Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար

314
(Թարմացված է 22:02 04.06.2020)
Եթե Վրաստանը չբացի սահմանները ՀՀ քաղաքացիների համար, ռիսկի տակ կդնի իր զբոսաշրջային ոլորտը։ Սակայն Հայաստանի այդ ոլորտի մասնագետները հասկանում են հարևանների դիրքորոշումն ու մտադիր են օգնել այդ նուրբ հարցում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստան մուտք գործելու ՀՀ քաղաքացիների վրա տարածվող սահմանափակման հնարավոր երկարացումը բացասաբար կանդրադառնա այդ երկրի զբոսաշրջության ու որպես հետևանք՝ տնտեսության վրա։ Ավելին՝ կտուժեն օտարազգիների համար նախատեսված տարածաշրջանային փաթեթները, որոնց վրա տարիներ շարունակ միասին աշխատել ու գովազդել են Հայաստանի ու Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։ Սրանում վստահ է Հայկական զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Բանն այն է, որ օրերս Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել էր, որ Վրաստանը չի կարող բացել իր դռներն այն զբոսաշրջիկների համար, որոնք գալիս են վարակվածության բարձր ցուցանիշներով երկրներից։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի աճող թվերը՝ Հայաստանն այս երկրներին շարքին է դասվում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն պատասխանել էր այդ հայտարարությանը։ Նա ասել էր, որ հարցը, թե որ երկրները կբացեն սահամանները  ՀՀ քաղաքացիների համար ու որոնք` ոչ, կախված է մեր երկրում տիրող համաճարակային իրավիճակից, որը հատկապես վերջին շաբաթվա ընթացքում շատ մտահոգիչ է։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ապրեսյանը նույնպես նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեմպով է վարակը շարունակելու տարածվել Հայաստանում։ Նրա խոսքով՝ Գամկրելիձեի հայտարարությունը պաշտոնական չէ։ Պետք է սպասել Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցի շուրջ։

«Հայաստանը Վրաստանի երեք հիմնական շուկաներից է`զբոսաշրջային ոլորտում, հատկապես՝ ամռանը։ Գաղտնիք չէ, որ Սև ծովի ափին հանգստացողների մեծ մասը հենց հայեր են», - ասաց Ապրեսյանը։

Նա հիշեցրեց, որ 2019 թվականին Վրաստան այցելությունների  թվով Հայաստանը երրորդ տեղն (1 365 048 քաղաքացի) է զբաղեցրել Ադրբեջանից (1 526 619) ու Ռուսաստանից (1 471 558) հետո։

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

Թվերն ինքնին ամեն ինչ ասում են․առանց հայաստանցի զբոսաշրջիկների Վրաստանը չի կարող ոտքի հանել զբոսաշրջության ոլորտը, որի վրա հիմնված է երկրի տնտեսությունը, ու մեծ կորուստներ կունենա։

Փորձագետի խոսքով՝ մի կողմից վրացական իշխանության դիրքորոշումը հասկանալի է․նրանք չեն ուզում շվեդական մոդելով առաջնորդվել ու այսքան միջոցներից ու սահմանափակումներից հետո ռիսկի դիմել։ Մյուս կողմից՝ Ապրեսյանն այս ամենն անհասկանալի է համարում։

«Չկա ոչ մի երկիր, որին կորոնավիրուսի համավարակը չի հասել։ Կարևոր չէ, որ մի երկրում հիվանդները շատ են, մյուսում՝ քիչ։ Եթե բացում են, բոլորի համար պետք է բացեն։ Հատկապես, եթե պատրաստվում են երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ ՊՇՌ-թեստավորման արդյունքի ներկայացման պահանջ մտցնել», - ասաց նա։

Փորձագետը կարծում է՝ ժամանակն է, որ Հայաստանն էլ կողմնորոշվի այդ հարցում։ Նա խորհուրդ է տալիս նախապես գնահատել ռիսկերն ու միջին տարբերակը գտնել, որը վերջնականապես չի սպանի առանց այդ էլ մահամերձ վիճակում գտնվող հայաստանյան զբոսաշրջությունը։

Վրաստանի զբոսաշրջության ոլորտի մասնագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես նշել են, որ Վրաստանը դեռ մտածում է՝ ինչ սկզբունքով է թույլ տալու զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր։ Ավելին՝ նրանք նշել են, որ այդ թեմայով դեռ պաշտոնական որոշում չի կայացվել ու վաղ է եզրակացություններ անել։

Արդյո՞ք Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հետ Վրաստանը բանակցում է զբոսաշրջիկների համար այսպես կոչված «անվտանգ միջանցքի» վերաբերյալ։ Sputnik Արմենիայի թղթակցին այս հարցով դիմել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարություն, նաև ԱԳՆ։

Հրապարակման պահին մենք պատասխան չէինք ստացել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Իսկ արտգործնախարարությունը սահմանափակվել է կարճ հաղորդագրությամբ։

 «Վրաստանում դեռ ուժի մեջ են կարգավորումները, որոնք մտցվել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար։ Դրանք չեն նախատեսում օտարազգիների մուտքը երկիր։ Եթե որևէ բան փոխվի, համապատասխան հայտարարություն կարվի»։

Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, ԱԳՆ-ից ասացին, որ նրանք կարող են ցամաքային ճանապարհով հայրենիք վերադառնալ, սակայն պետք է հետո երկու շաբաթ պարտադիր կարանտինի մեջ մնան։

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին

ՀՀ ԱԳՆ-ում նույնպես հիշեցրեցին, որ Վրաստանում դեռ ուժի մեջ է արտասահմանցիների մուտք գործելու արգելքը։

«Հիշեցնեմ՝ Հայաստանում մինչ հունիսի 13-ն արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Հետևաբար, Հայաստան մուտք գործելու ու երկիրը լքելու սահմանափակումը պահպանվում է մինչ արտակարգ դրության ռեժիմի ավարտը», - մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անահիտ Նաղդալյանը։

Հետևաբար, քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումները հենց դրանով են պայմանավորված։

Հունիսի 4–ի դրությամբ՝ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի 11 221 դեպք է բացահայտվել։ Վրաստանում՝ 801։

314
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Սև ծով, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են
Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար
Հայ բժիշկը Սիրիայում

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

16
(Թարմացված է 14:11 02.06.2020)
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները Սիրիայում մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170.209 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142.000 քառակուսի մետր:

4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել թվով 549 տեղաբնակների: Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12 584 հիվանդների:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

16
թեգերը:
Սակրավոր, բժիշկ, հայ, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Կյանքեր փրկելով. հայ սակրավոները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք
Медицинский персонал инфекционной больницы Норк

Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին

0
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պարետատան նիստում տոտալ կամ մասնակի սահմանափակումների գնալու որոշում չի կայացվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե նախկինում առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր կորոնավիրուսով վարակվածներից բոլոր առողջացածների տվյալները, ապա հիմա այդ մեխանիզմը փոխվել է։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա հայտնում ենք միայն ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվողների առողջացման տվյալները, այսինքն` միայն հոսպիտալացվածների»,–ասաց Փաշինյանը։

Նա բերեց իր և իր ընտանիքի անդամների օրինակը` ասելով, թե քանի որ առանց ախտանշանների է ընթանում իրենց մոտ վարակը, և չեն հոսպիտալացվել, ապա հետո իրենց տվյալներն ընդգրկված չեն լինելու առողջացածների ցանկում։

Անդրադառնալով հետագա անելիքներին` վարչապետը նշեց, որ այսօր տոտալ կամ մասնակի սահմանափակումների գնալու որոշում չի կայացվել։ Ըստ նրա` նման որոշում չի կայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նման հնարավորություն կա։ Փաշինյանը նշեց` հավատում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու վարքի փոփոխությանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

0
թեգերը:
կարանտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, կորոնավիրուս