Արամ Աթեշյան

Անկանխատեսելի է ամեն բան. հայ համայնքը շահե՞ց Աթեշյանի պարտությունից

183
Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի  տեղապահ ընտրվեց, սակայն դա չի փոխում փորձագետների կարծիքն այն մասին, որ իրավիճակը հայ պատրիարքարանում դեռևս անկայուն է և անկանխատեսելի։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik.  Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի  տեղապահի պաշտոնում եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հաղթանակը թեև զարմանալի է, սակայն տեղավորվում  է Թուրքիայի Հայ առաքելական եկեղեցու խաղի որոշակի տրամաբանության մեջ։

Այսօր՝ հուլիսի 4-ին տեղի ունեցած Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ստացավ 11, Մաշալյանը` 13 ձայն։

Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ այդ կապակցությամբ և պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այլևս չի սատարում իր սիրելիին` Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանի գործող տեղապահ Արամ Աթեշյանին։

«Անհրաժեշտ է սահմանափակվել նրանով, որ հաղթանակ է տարել Մաշալյանը։ Վաղ է կանխատեսել նաև պատրիարքի առաջիկա ընտրությունները, քանի որ Ստամբուլի հայ համայնքը շատ զուսպ է իր հայտարարություններում և նախասիրություններում», – ասաց Սաֆրաստյանը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն իր հերթին կարծում է, որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այցը բեկումնային էր։

Նրա խոսքով` Սոյլուն հայտարարել էր, որ պատրիարքի ընտրություններին համայնքը կարող է պատրաստվել միայն նոր տեղապահ ընտրելուց հետո։ Դրանով, փորձագետի կարծիքով, Սոյլուն նաև խափանեց Արամ Աթեշյանի ծրագրերը։

«Աթեշյանն իսկզբանե դեմ էր հանդես գալիս տեղապահի ընտրություններին և առաջարկում անմիջպես անցնել պատրիարքի ընտրություններին», – ասաց Չաքրյանը։

Նա նշեց, որ Աթեշյանը մինչև վերջ հույս ուներ, որ իշխանությունները կաջակցեն իրեն և ինքը պատրիարք կընտրվի։ Աթեշյանը նույնիսկ սպառնացել էր տապալել տեղապահի ընտրությունները։

Մինչ Աթեշյանը ենթադրում էր, իշխանությունը գործեց. ամեն ինչ փոխվեց Սոյլուի խոսքերից հետո։ Սակայն նույնիսկ Մաշալյանի հաղթանակից հետո իրավիճակը կարող է փոխվել մինչև պատրիարքի ընտրությունները։ Չաքրյանի խոսքով՝ Թուրքիայում պատրիարքարանի հետ կապված իրավիճակն  այնքան է անուշադրության մատնված, որ հազիվ թե Մաշալյանը կարողանա որևէ բան փոխել։

Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է

Այդ պատճառով դժվար է կանխատեսել՝ արդյո՚՞ք հայ համայնքը շահել է Աթեշյանի պարտությունից և ընդհանրապես եղե՞լ է պարտություն, թե ոչ։

Հիշեցնենք՝ Պոլսո Հայոց պատրիարք 62-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ էր։

Պատրիարքի տեղապահի պաշտոնը մի քանի տարի զբաղեցնում էր Աթեշյանը։

Ստամբուլի վարչակազմին արդեն հայտարարություն է ներկայացվել՝ պետական մարմինների հետ Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունների օրը համաձայնեցնելու համար։

Թուրքիայի հայկական «Լույս ТV»–ն եթեր չունի. գլխավոր խմբագիրը պարզաբանեց` ինչու

183
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ընտրություններ, Հայ համայնք, Թուրքիա
Ըստ թեմայի
Ախոյան. «Պոլսո պատրիարքի արժանի թեկնածուներ կան, որոնք կարող են համախմբել հայ համայնքը»
Թուրքիան չի հանդգնի զանգվածային կերպով արտաքսել հայերին. փորձագետը նշեց պատճառները
Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել. փորձագետը գիտի` ինչպես «սանձել» Թուրքիային