00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին

© Sputnik / Alex ShlamovМногокилометровая очередь грузовиков на грузино-российской границе
Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական կողմն արդեն որոշել է Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շինարարության մրցույթի հաղթողին:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհի առավել խնդրահարույց հատվածի (Կոբի-Գուդաուրի) արդիականացումն իսկական փրկություն կդառնա փոխադրողների համար, այդ թվում` հայ: Այս մասին «Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանն ասաց Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին Երևանում Sputnik Արմենիայի լրագրողի հարցին պատասխանելիս ասաց, որ վրացական կողմը որոշել է Կոբի-Գուդաուրի ճանապարհի ամենախոցելի հատվածի արդիականացման մրցույթի հաղթողին:

Тоннель в направлении российско-грузинской границы - Sputnik Արմենիա
«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել

Այս հատվածը ձմռանը պարբերաբար փակում են առատ ձյան պատճառով: Դրա արդիականացումը Վրաստանի իշխանությունների խոշոր նախագծի մի մասն է։ Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, վեց կամրջի և հինգ թունելի շինարարություն, այդ թվում` 9-կիլոմետրանոց թունել՝ Խաչի լեռնանցքի տակով:

Նախագիծը կարժենա 3,5 մլրդ դոլար, առայժմ անհայտ է, թե այն երբ ամբողջովին կիրագործվի:

«Տվյալ նախագիծը շատ կարևոր է փոխադրողների համար, քանի որ մենք մշտապես բախվում ենք լուրջ խնդիրների: Դա ճանապարհի առավել խոցելի հատվածն է», – ասաց Առաքելյանը:

Ճանապարհի այս հատվածում հաճախ են լինում փլուզումներ: Պատահում է, որ այդ հատվածն օրերով, նույնիսկ շաբաթներով փակ է լինում՝ անձրևների, ձնաբքի պատճառով: Արդիականացումից հետո փոխադրողները ճանապարհի այդ հատվածը կանցնեն թունելի միջոցով, որի գործունեությունը կախված չի լինի եղանակի քմահաճույքներից:

Առաքելյանը հիշում է, որ շրջան է եղել, երբ Կոբի-Գուդաուրի հատվածը չի գործել ավելի քան 30 օր:

Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մեքենաների ներկրման մաքսատուրք և Վերին Լարս. Մելքումյանը կարևոր հարցեր է բարձրացրել ՌԴ–ում

Սակայն լիարժեք գործելու համար անհրաժեշտ է արդիականացնել նաև «Վերին Լարս» հսկիչ անցակետը: Այսօր դրա թողունակությունը փոքր է. հսկիչ անցակետը կարող է ամեն օր սպասարկել մոտ 4 հազար մարդու և մինչև 200 բեռնատարի: Նախկինում «Վերին Լարսով» ճանապարհը համարվել է պահեստային, և մինչև հիմնական դառնալը փակվել է նոյեմբերից մինչև ապրիլ:

Քանի որ հիմա «Վերին Լարսի» այլընտրանքային երթուղիները փակ են, ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց այդ հսկիչ անցակետի վրա: Այսպիսով, ամեն օր մաքսավորները ստիպված են լինում սպասարկել մոտ 15 հազար մարդու:

Առաքելյանն ընդգծեց, որ թունելի շինարարության նախագծի իրագործման և ճանապարհի արդիականացման դեպքում կշահեն փոխադրողները:

«Եթե այդ հարցը լուծվի, ապա մենք այլևս բողոքելու տեղ չենք ունենա», – ասաց նա:

Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը

Նշենք, որ փորձագետների գնահատականներով` Ռուսաստանն Անդրկովկասին կապող վեց երթուղիներից առավել հարմարը Տրանսկամն է: Օսեթիայով ճանապարհն ավելի նախընտրելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ: Սակայն դրա գործարկման հարցը քաղաքական խնդիր է և առաջիկայում քիչ հավանական է:

Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը

Հայաստանում կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը «Վերին Լարսի» թողունակության մեծացումն է: Որպես այլընտրանքային երթուղի դիտարկվում է ծովային ճանապարհը, մասնավորապես, փոխադրումների մուլտիմոդալ տեսակը, որը ներառում է կոնտեյներներով բեռների փոխադրում Նովոռոսիսկի նավահանգստից Փոթիի նավահանգիստ, այնուհետև` երկաթուղով Հայաստան:

Լրահոս
0