Ուղեբեռ

Իրանից Հայաստան թմրանյութի ներմուծման փորձ է կանխվել

41
(Թարմացված է 12:06 02.07.2019)
Իրականացվում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:

41
թեգերը:
թմրանյութ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Տղամարդը Կոտայքում թմրանյութ է աճեցրել և օգտագործել. նրան բերման են ենթարկել
Փորձել է թմրանյութ բերել Հայաստանի տարածք. սահմանապահները բռնել են Իրաքի քաղաքացուն
«Վանաձոր» ՔԿՀ-ում փորձել են թմրանյութ փոխանցել զուգագուլպայով