00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров
Министр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` խաղաղապահների մասին խոսքերը հեռացվել են որոշ ադրբեջանական կայքերից։ Ինչպես պարզվեց, ադրբեջանցի նախարարը մի փոքր այլ կերպ է արտահայտվել, և միջնորդները «զորքի դուրսբերում և խաղաղապահներ մտցնել» չեն առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Փոքր ապատեղեկատվությունը մասշտաբային էֆեկտով ներթափանցել էր ադրբեջանական ԶԼՄ–ներ, այնուհետև նաև հայկական մեդիա դաշտ։

Հունիսի 20-ին ԱՄՆ մայրաքաղաքում բանակցություններ անցկացվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա)։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
«Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երևանին և Բաքվին

Հանդիպումից հետո, ինչպես միշտ համանախագահները հանդես են եկել ստանդարտ հայտարարություններով, որտեղ համառորեն կոչ են արել կողմերին անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու զերծ մնալ սադրիչ քայլերից։ Խոսքը, մասնավորապես, շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով  դիպուկահարների գործողությունների և ինժեներական աշխատանքների մասին է։

Մի քանի օր անց` հունիսի 24-ին Մամեդյարովը մամուլի ասուլիս տվեց, որտեղ պատմեց Վաշինգտոնի հետ քննարկած հարցերի մանրամասները։

Այստեղ սկսվում է  ամենահետաքրքիրը։

Բանն այն է, որ մի շարք ադրբեջանական ԶԼՄ–ներում, վերոնշյալ բառերից բացի տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մամեդյարովը հայտարարել է` «միջնորդները առաջարկել են դուրս բերել Արցախից զորքերն ու խաղաղապահներ մտցնել»։

© Photo : Screenshot / haqqin.azԱրտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից  - Sputnik Արմենիա
1/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
© Photo : Screenshot / zerkalo.azԱրտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից  - Sputnik Արմենիա
2/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
© Photo : Screenshot / media.azԱրտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից  - Sputnik Արմենիա
3/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
1/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
2/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
3/3
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից

Ավելի ուշ այս հայտարարությունը սահուն ներթափանցեց մի շարք հայկական ԶԼՄ–ներ։

Նշենք, որ որոշ դեպքերում լրատվական կայքերը հղում էին անում Ինտերֆաքս–Ադրբեջանին, բայց ոչ բոլոր, անկախ տեքստի նմանությունից։ Իրականում Ինտերֆաքսի նորությունը այժմ նման ձևակերպում չի պարունակում։

Սակայն նման ձևակերպում է պարունակում նրա պատճենը քեշում։

© Screenshot / Интерфакс АзербайджанԻնտերֆաքս–Ադրբեջանի հրապարակման արտապատկերումը
ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում - Sputnik Արմենիա
Ինտերֆաքս–Ադրբեջանի հրապարակման արտապատկերումը

Ամեն դեպքում Մամեդյարովը խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին հիշատակել էր, և ամենայն հավանականությամբ, ոչ պատահական։

Սակայն կոնտեքստն այլ էր, գուցե թյուրըմբռնումը սկսել է հենց հետևյալ խոսքերի սխալ ձևակերպումից. «Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է ավելի լավ հստակեցնեն իրենց առաջարկներն և հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի ուղղությամբ»։

Հասկանալի է, որ հոդվածի նախնական տարբերակի  հրապարակումից հետո  սխալը նկատել են և փոփոխել։

Սխալը տեսել էին նաև Minval.az–ում։ Ավելին, նրանք տեքստում ներառել են ծանոթագրությունն այն մասին, որ նշված նախադասությունը իրականությանը չի համապատասխանում։

© Photo : Screenshot / minval.azMinval.az-ի հրապարակման արտապատկերումը
ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում - Sputnik Արմենիա
Minval.az-ի հրապարակման արտապատկերումը

Սակայն հետաքրքիր է, որ բազմաթիվ այլ կայքեր ամեն ինչ թողել են այնպես, ինչպես կար, թեև արդեն երկու օր է անցել։ Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունից գոյություն չունեցող նախադասությունները քաղաքագետների կողմից մեկնաբանությունների առարկա են դարձել։

© Photo : Screenshot / axar.azԱրտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից
ԶԼՄ կիքսերի և Մամեդյարովի «խաղաղապահների» արկածները. ի՞նչ մնաց cache-ում - Sputnik Արմենիա
Արտապատկերում ադրբեջանական մամուլի հրապարակումներից

Նման հայտարարությունների բացակայության անուղղակի ապացույց է դարձել նաև հետագայում azertag.az պետական գործակալությանը Մամեդյարովի տված հարցազրույցը, որտեղ որևէ խոսք չկա համանախագահների առաջարկած զորքի դուրսբերման և խաղաղապահներ մտցնելու մասին։

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը` ասելով, որ նրա պնդումները իրականությանը չեն համապատասխանում և նման մոտեցումն ապակառուցողական է։

Լրահոս
0