00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի իրավապահները ձերբակալել են Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЦентральный автовокзал в Москве
Центральный автовокзал в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի գործում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. 48 ուղևորով Մոսկվայից Երևան ընթացող «Ավազառ Բուս» հայկական ուղևորափոխադրող ավտոբուսի վարորդներից մեկը վրացական Մցխեթ քաղաքի քննչական մեկուսարանում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը` Գոչա Տեդիաշվիլին։

Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորները տեղափոխվում են Հայաստան

Երեկ հայտնի էր դարձել, որ հունիսի 22–ին Մոսկվայից մեկնած ավտոբուսը հատել էր Ռուսաստանի սահմանը, սակայն վրացի սահմանապահները չէին թողել նրան շարունակել ճանապարհը, քանի որ սրահում արգելված ապրանք էր հայտնաբերվել։ Ավտոբուսում գտնվող գիրոսկուտերի մեջ մոտ կես կիլոգրամ թմրանյութ է եղել։

«Վրաստանի դատախազության գործողություններն անհասկանալի են։ Եթե մի վարորդին ձերբակալել են, ապա մյուսին էլ պետք է ձերբակալեին։ Միաժամանակ պնդում եմ, որ ձերբակալվածը մեղավոր չէ։ Ես որպես ապացույց տեսագրություն ունեմ», – ասաց Տեդիաշվիլին։

«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից». Լարսում մնացած ավտոբուսը ճանապարհ է ընկել

Նրա խոսքով` տեսանյութում երևում է` ինչպես է Մոսկվայում դիսպետչերը գիրոսկուտերի տուփը վարորդին փոխանցում։ Տուփի վրա հեռախոսահամար կա, այդ համարով պետք է զանգահարեին մարդուն, որ Երևանում ստանային ապրանքը։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Դիվանագետները սնունդ են տարել Վերին Լարսում մնացած ավտոբուսի ուղևորներին

Այս պահին վարորդը Մցխեթի մեկուսարանում է, երկրորդի վարորդի ու կասկածյալ ուղևորի անձնագրերը վերցրել են, որ նրանք մինչ քննության ավարտը չլքեն Վրաստանը։

Երեկ բոլոր ուղևորներին, բացի մեկից, թողել էին անցնել։ Ենթադրվում է, որ հենց նա էր բեռն ուղեկցում։ Փաստաբանը համոզված է դրանում։

Տեդիաշվիլին պահանջում է, որ գործին միջամտի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։

Մենք կապ ենք հաստատել նաև ընկերության ղեկավարության հետ։ Այս պահին ուղևորների համար եկած ավտոբուսը Դիլիջանում է։ Նրանք Երևան են ուղևորվում։

Լրահոս
0