00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարված Էրդողանի համար. ինչի կհանգեցնի Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը

© AP Photo / Murat KulaВыступление президента Турции Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время церемонии открытия нескольких проектов развития в районе Мамак Анкары (13 февраля 2019). Турция
Выступление президента Турции Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время церемонии открытия нескольких проектов развития в районе Мамак Анкары (13 февраля 2019). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ընտրությունների և դրանց արդյունքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Իշխող կուսակցության ու անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունը լուրջ հարված էր։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Հունիսի 23–ին Ստամբուլում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստանալով քվեների 53,6% -ը: Նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հավաքել է ձայների 45,4–ը:

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
«Մեկ մարդու իշխանությունը տապալված է». Կարո Փայլանը` Ստամբուլի ընտրությունների մասին

Ստամբուլը երկրի ֆինանսական ու տնտեսական մայրաքաղաքն է, այն ապահովում է Թուրքիայի ՀՆԱ–ի մոտ 30%–ը։ Ստամբուլի քաղաքապետի աթոռը զբաղեցրած ուժը լուրջ լծակ է ստանում երկրի քաղաքական ու սոցիալ–տնտեսական կյանքի վրա ազդեցություն գործելու համար։

«Այդ պարտությունը Էրդողանի համար առանձնահատուկ ցավալի է, որովհետև հենց այստեղ է նա սկսել իր քաղաքական կարիերան։ 1994 թվականին Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել։ Ընդ որում` նա բազմիցս ասել է, որ «եթե հաղթել ես Ստամբուլում, հաղթել ես Թուրքիայում»», – ասում է Սաֆրաստյանը։

Նրա կարծիքով` Ստամբուլում ընդդիմության թեկնածուի հաղթանակը մեկընդմիշտ կփակի երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ Նշենք, որ Էրդողանը նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրեր էր մշակում` օրենսդրական մարմնում բացարձակ մեծամասնություն ստանալու համար։ Քաղաքապետի ընտրություններում պարտությունը հետ կպահի Էրդողանին այդ գաղափարի իրականացումից։

Ղարաբաղում անդորր է, բայց կան նաև վտանգավոր միտումներ. Մարկեդոնով

Սաֆրաստյանի կարծիքով` պարտությունը Ստամբուլում կխթանի «կենտրոնախույս» գործընթացները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում։ Կուսակցության ներսում վաղուց էր դժգոհություն հասունանում Էրդողանի քաղաքականության վերաբերյալ։ Ազդեցիկ ներկայացուցիչները` նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, նախկին արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեդ Դավութօղլու կարող են լքել կուսակցություն ու նոր կուսակցություն ստեղծել։ Սա, իհարկե, նոր հարված կլինի նախագահի համար։

Выборы в Турции - Sputnik Արմենիա
Հայերը Ստամբուլում «Գորշ գայլերի» թիրախու՞մ են. թուրքագետը՝ հարձակումների մասին

«Մարդիկ հոգնել են Էրդողանից։ Նա գրեթե 25 տարի է իշխանություն է` սկզբում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, հետո` վարչապետի ու նախագահի։ Քաղաքացիներին նոր դեմքեր են պետք։ Երկրի տնտեսական վիճակը, գնաճն ու արտաքին քաղաքականության մեջ ավանտյուրիստական քայլերը նույնպես չեն նպաստում Էրդողանի սիրված լինելուն։ Այո, նրա դիրքը նախկինի պես ամուր է, բայց կարելի է ենթադրել , որ նոր ընտրությունները նրա ռեժիմի ավարտի սկիզբն են», – նշեց Սաֆրաստյանը։

Անդրադառնալով Էրդողանի իշխանության թուլացման արտաքին քաղաքական հետևանքներին, մասնավորապես` Հարավային Կովկասի համար` Սաֆրաստյանը չբացառեց, որ Անկարան կդրդի դաշնակցին` Բաքվին, Արցախում նոր էսկալացիայի։ Դա կարող է արվել Թուրքիայի ներսում ազգայնական տրամադրություններն ուժեղացնելու նպատակով` օգտագործելով Ադրբեջանի հետ «եղբայրական համերաշխության» գործոնը։

Հիշեցնենք` մարտի 31–ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուն հավաքել է ձայների 48,8%–ը` 13729 քվեով առաջ ընկնելով մրցակցից` «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմից, որը հավաքել էր ձայների 48,55%–ը։ Ապրիլի 17–ին Իմամօղլուն ստանձնել էր պաշտոնը, բայց ԿԸՀ–ն բավարարել էր «Արդարություն և զարգացում» կուսակցության բողոքարկումը խախտումների պատճառով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել կրկին ընտրություններ անցկացնել Ստամբուլում։

Լրահոս
0