Թբիլիսի

Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով

126
(Թարմացված է 12:35 24.06.2019)
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս եղել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Վրաստանում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը չի բխում ՀՀ շահերից, այս հարաբերությունների լարվածությունից հայկական կողմը չի կարող որևէ դիվիդենտ շահել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ես օրերս եմ եղել Վրաստանում և ՌԴ-ում։ Վրաստանում այն իրավիճակն է, ինչ լուսաբանվում է: Բողոքի ակցիաներով պայմանավորված` քաղաքի կենտրոնում կա որոշակի լարվածություն, սակայն Ռուսթեվելիից այն կողմ լարվածությունը չի նկատվում: Վրաստանը մեր եղբայր երկիրն է, Ռուսաստանը` մեր դաշնակիցը, և այս հարաբերությունների լարումից մենք ոչ միայն չենք շահի, այլև տնտեսական ու քաղաքական առումով կարող ենք տուժել»,––ասաց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով` Վրաստանի իշխանությունները, բարեբախտաբար, կրակի վրա յուղ չեն լցնում և իրենց հայտարարություններով ավելի չեն լարում իրավիճակը։

«Մեր իշխանություններին չեմ նախանձում, քանի որ շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք հիմա։ Մնում է՝ մեր իշխանությունը դա գիտակցի, այլ ոչ թե խորոված, փախլավա ուտի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Ռուսաստանցիները հրաժարվում են մեկնել Վրաստան․ Ռոստուրիզմը թվեր է հրապարակել

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

126
թեգերը:
Բողոքի ակցիա, Էդուարդ Շարմազանով, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Արյուն էր հոսում...». Թբիլիսիում տուժածներից մեկը Ruptly–ի պրոդյուսերն է. լուսանկար
Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»
Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»–ի նկարահանող խմբի վրա

Ախալքալաքում կատարված սպանության և խժդժությունների հետևանքները. ինչ է կատարվում քաղաքում

127
(Թարմացված է 17:42 10.08.2020)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը:

Շաբաթ ՝ օգոստոսի 8-ին, Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ախալքալաքում 37-ամյա Ա. Գ.-ի և 27-ամյա Վ. մ. - ի միջև ծագած լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Բանը հասավ կրակոցներին. Ա. Ք. կրակեց Վ. Մ. - ին, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Այս ամենը վերաճեց լուրջ բախումների քաղաքում։ Զայրացած ամբոխը (զոհվածի հարազատները` խմբ.) սկսեց կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով, պատկանել են ենթադրյալ հանցագործի հարազատներին:

Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել։ Դեպքից ժամեր անց ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ա.Գ. - ին: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 (կանխամտածված սպանություն) և 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները էթնիկ հայեր են։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

127
թեգերը:
հայ, Սպանություն, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Վրաստան, արխիվային լուսանկար

Վրաստանի իշխանությունը Սվանետիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

49
(Թարմացված է 16:10 10.08.2020)
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով Սվանետիում կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում է վարակաբանների 5 բժշկական բրիգադ:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sptnuik. Վրաստանի բարձրլեռնային Սվանետի շրջանում կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով Վրաստանի իշխանությունը կարանտին է հայտարարել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին:

«Ներկա պահին խիստ միջոցառումների կարիք կա միայն Սվանետիում: Երկրի մնացած հատվածներում վարակի տարածվածության վիճակագրությունը լրացուցիչ խստացումների հիմք չի տալիս: Մենք նախկինի պես թիրախավորված թեստավորում ենք իրականացնելու՝ փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ, և հետևելու ենք արդեն իսկ մշակված ռազմավարական պլանի պահանջներին»,- ասել է նախարարը:

Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ Սվանետիի շրջանում արդեն իսկ կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում են վարակաբանների 5 բժշկական բրիգադ, որոնք մանրամասն ուսումնասիրություն են իրականացնում:

Տիկարաձեի հայտնած տվյալներով՝ վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանի այս շրջանի մի քանի բնակավայրերում կորոնավիրուսի վարակի միանգամից 17 դեպք է հաստատվել:

Նշենք, որ StopCov կայքի տվյալներով, Վրաստանում վարակվածների թիվը ներկա պահին 1 250 է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23-ով և հասել 40 433-ի

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 010, մահացել՝ 17 մարդ: Ներկա պահին մեկուսացման մեջ են 7 068-ը, հիվանդանոցներում բուժում են ստանում 242-ը:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր փետրվարի 26-ին:

49
թեգերը:
կարանտին, թեստ, համավարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել
Վերջին մեկ օրում ՀՀ-ում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

64
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

64
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել