00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում «բազեի» հետ. ինչից է խոսելու Թրամփի խորհրդականը Մնացականյանի և Մամեդյարովի հետ

© Sputnik / Asatur Yesayants Asatur YesayantsПресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн
Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաշինգտոնում, որտեղ նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները, երկու երկրների նախարարներին կընդունի ոչ թե պետքարտուղար Մայք Պոմպեոն, այլ ազգային անվտանգության գծով Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը վերջին շրջանում ակտիվ զբաղվում է իրանական ուղղությամբ։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխգործակցությունը պետք է դիտարկել նաև այս համատեքստում։

Нарек Галстян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Արդեն հայտնի է, որ Վաշինգտոնում, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, երկու երկրների նախարարներին կընդունի ոչ թե պետքարտուղար Մայք Պոմպեոն, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը։

«Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ ամերիկացիների համար քննարկման կենտրոնական թեման այս դեպքում ոչ միայն և ոչ այդքան Արցախն է, որքան իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ և մասնավորապես Իրանի շուրջ ստեղծվածը», – նշեց Սարգսյանը։

Ընդ որում` վերոնշյալը չի նշանակում, որ Պետդեպարտամենտը դադարել է զբաղվել արցախյան հակամարտության կարգավորման խնդրով, և այդ «արտոնությունը» փոխանցում է անվտանգության գծով Թրամփի խորհրդականի գրասենյակին։ ԱՄՆ–ն շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, և Փարիզում և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների  հանդիպումներից հետո Վաշինգտոնյան բանակցությունները լրացում են այդ բանակցություններին։

Пресс-конференция Джона Болтона в Посольстве США в Армении (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին. Բոլտոնը` առաջիկա հանդիպման մասին

Ինչ վերաբերում է Իրանին, ապա փորձագետը հիշեցրեց, որ Բոլտոնը համարվում է Իսլամական հանրապետության մասով ԱՄՆ ներկայիս քաղաքականության ճարտարապետներից մեկը։ Եվ քանի որ Մնացականյանն ու Մամեդյարովը Վաշինգտոնում են, Թրամփի խորհրդականը չէր կարող բաց թողնել նրանց հետ տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը քննարկելու  հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է Երևանին, ապա ամերիկացիները հակված չեն որևէ ճնշում գործադրել հայկական կողմի վրա հակաիրանական դիրքորոշում զբաղեցնելու, ԱՄՆ պատժամիջոցներին միանալու և այլ նպատակներով։

«Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Հայաստանը երբեք չի աջակցի Իրանի դեմ նրանց գործողություններին։ Այս գիտակցումը ԱՄՆ–ի մոտ ձևավորվել է տասնամյակներով։ Ի պատիվ հայաստանյան իշխանությունների պետք է ասել, որ նրանք միշտ կարողացել են հիմնավորել իրենց դիրքորոշումը և լավ հարաբերություններ կառուցել Թեհրանի հետ։ Հայաստանից պահանջվում է առավելագույն զգուշություն, որպեսզի պահպանի շահերի հավասարակշռությունը», – նշեց նա։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху  (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Մնացականյան–Մամեդյարով բանակցությունները Վաշինգտոնում. հանդիպումն ապարդյուն կլինի՞

ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Երևան և Բաքու անցած տարի կատարած այցը խորհրդանշական դարձավ ամերիկյան չինովնիկի կողմից մի շարք աղմկահարույց արտահայտությունների պատճառով։ Այսպես, նա առաջարկել էր երկու երկրներին սկսել ամերիկյան զենք գնել, քանի որ «այն ռուսականից լավն է»։ Սարգսյանի կարծիքով` ասել, թե Բոլտոնն այսօր որևէ լոբբիստական աշխատանք է տանում այդ ուղղությամբ, չի կարելի։

«Իրականում Բոլտոնի հայտարարությունը «փորձնական քայլ էր»։ Նա փորձեց պարզել երկու պետությունների տրամադրությունները։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ փոխել կողմնորոշումը դեպի ամերիկյան սպառազինություն անիրական է։ Այդ զենքը շատ թանկ է, բացի այդ բազմաթիվ իրավական և քաղաքական խոչընդոտներ կան», – ասաց նա։

Սարգսյանը հիշեցրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ԱՄՆ–ից զենք գնելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։

Լրահոս
0