Մևլութ Չավուշօղլու

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին

85
(Թարմացված է 16:53 13.06.2019)
Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։

Ինչպես գրում է ermenihaber.am—ը, արտգործնախարարն այդ մասին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է.

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,-ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:

Հիշեցնենք, որ 2019–ի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր որոշում Ֆրանսիայում ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին։

85
թեգերը:
Ցեղասպանություն, Թուրքիա, Հայաստան
թեմա:
Հայոց ցեղասպանություն (192)
Ըստ թեմայի
Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, իսկ Աստվածամոր տաճարում աղետ էր
Ցեղասպանության` «առավել ողջամիտ գործողություն» որակումը ցնցող է. ԱԳՆ պատասխանը Էրդողանին
Ճապոնիան թղթադրամներ կթողարկի Ցեղասպանության տարիներին հայերին օգնած բարերարի պատկերով