Աննա Վարդանյան, Լուսինե Մկրտչյան, Sputnik Արմենիա
Մուսա լեռան ստորոտում ծվարած Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Պոլսո Սուրբ Վարդանանց վանքի հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ պատարագ մատուցվեց` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին: Այսպիսով, Համահայկական 7–րդ ամառային խաղերի մեկնարկը տրված է։
Վագըֆ գյուղը այն վեց հայկական վիլայեթներից է, որի բնակչությունը մեկ դար առաջ 40 օր հերոսական պայքար մղեց Մուսա լեռան գագաթին, մնաց պաշարման մեջ, բայց գտավ փրկության ուղին: Այսօր այս գյուղը միակ հայկական բնակատեղին է, որն ունի 110 հայ ընտանիք: Տեղացիները պատմում են, որ ոչ մի գնով գյուղի տներն ու հողերը չեն վաճառում այլազգիներին : Գյուղում սկզբունքային է նաև ամուսնության հարցը. երիտասարդները չեն ամուսնանում այլ ազգերի հետ, դա համարում են պատվի հարց:
Համահայկական խաղերի համազգային կոմիտեի( ՀԽՀԿ) փոխնախագահ Ռոլանդ Շառոյանն ասում է, որ ջահն այստեղ վառելու խորհրդանշական այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը, աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու միասնության միջոցով հայրենիքը պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
«Կյանքը ցույց է տվել, որ այն ինչ մենք կորցրել ենք, կորցրել պառակտվածության արդյունքում և հիմա ժամանակն է, որ վերագտնենք մեզ, լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- ավելացնում է պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Համահայկական խաղերի պատվիրակությունը այցելել է նաև Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանարպետության արտգործնախարար Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանարպետություն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Այվազյանն արդեն հանդիպել է վրացի գործընկերոջ հետ: Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Ցինանդալի գյուղ (Թելավիի քաղաքապետարան, Կախեթի):
Մոսկվայի հետ խնդիրը լուծված է, Թբիլիսիի և Թեհրանի հետ` ոչ. ում հետ ՀՀ-ն կբացի սահմանները
Նշվում է, որ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր, կհստակեցնեն Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 1-ից։
«Մենք որոշել ենք կանոնավոր չվերթեր իրականացնել։ Նշանակում է, որ կանոնավոր չվերթեր իրականացնող բոլոր ավիաընկերությունները կամ նոր ընկերությունները կարող են որոշակի պարբերականությամբ թռչել Վրաստան», - ասել է Տուրնավան։
Թռիչքների թույլտվություն կտրվի` հաշվի առնելով անվտանգության միջոցառումներն ու բժշկական պրոտոկոլները։
«Մենք քննարկում ենք և հաջորդ շաբաթ կորոշենք, թե ինչպես հեշտացնենք տարբեր երկրների այցելուների մուտքը Վրաստան», – ասել է Տուրնավան:
Նա հավելել է, որ առաջին հերթին դա կանդրադառնա ԵՄ երկրների, Իսրայելի և Պարսից ծոցի զբոսաշրջիկների վրա:
«Արդեն ամռանը մենք կկարողանանք ընդունել բոլոր զբոսաշրջիկներին», - եզրափակել է Տուրնավան։
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
Հիշեցնենք` Վրաստանը բոլոր ուղղություններով կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրեց մարտի կեսին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսային վարակի տարածումը համավարակ հայտարարեց: Դեպի Վրաստան և Վրաստանից դուրս միայն հատուկ չվերթեր էին իրականացվում երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ամռանը կանոնավոր չվերթերը վերականգնվեցին, բայց քանի որ վարակի հետ կապվածը իրավիճակը վատացավ, արգելքը երկարաձգվեց։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով նոր պաշտոն է ստանալու։
Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել` հայտնելով, որ Մակունցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով նշանակելու է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
«Եթե անգամ Մակունցը լավ մարդ է, անհերքելի է, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ապաշնորհ դիվանագետ։ Ավելի ճիշտ, դիվանագետ էլ չէ։ Իմ ասածի ապացույցն է նրա ունեցած բացթողումները ներհայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև ԱԺ-ում»,–գրել է Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Մակունցին նախ մշակույթի նախարար էր նշանակել, հետո նաև ֆրակցիայի ղեկավար։ Մինասյանը նշում է, որ Մակունցը Փաշինյանի հետ անգլերեն է պարապել, և վարչապետը նրան վստահում է` փրկելով «խորտակվող նավից»։
Որպես հետգրություն Մինասյանը հիշեցրել է, որ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների նշանակումն այն անձանց, որոնք դիվանագիտական կադրեր չեն։
Հիշեցնենք, որ Մակունցը 2018-ի մայիսի 12-ին նշանակվեց մշակույթի նախարար։ Սակայն մի քանի ամիս անց պատգամավոր ընտրվեց և դարձավ «Իմ քայլի» ղեկավարը։ 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում. անգլերենի մասնագետ է։