Դաշտ. արխիվային լուսանկար

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

55
(Թարմացված է 10:10 11.06.2019)
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 2 րոպե անց:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թուրքիայի Անթալիայի Մանավգաթ շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, ինքնաթիռն ընկել է դաշտում:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 2 րոպե անց:

Քաղաքացու ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները: 

Ուսումնական ինքնաթիռի  օդաչուն` Լևենթ Արսլանը, տեղում մահացել է, իսկ ծանր մարմնական վնասվածք ստացած երկու ուսանողները մահացել են հիվանդանոցի ճանապարհին:

Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն:

55
թեգերը:
Զոհ, Թուրքիա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1833)
Ըստ թեմայի
Մեքսիկայում ինքնաթիռ է կործանվել
Մյանմայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. լուսանկարներ
Դուբայի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր