Հայաստանի և Վրաստանի վարչապետները

Լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ. Փաշինյանը շնորհավորել է Բախտաձեին

82
Փաշինյանը նրան և ընտանիքի անդամներին մաղթել է խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, ինչպես նաև hաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ կառավարության ղեկավարի պատասխանատու գործում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի`ն ծննդյան օրվա առիթով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդվի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Փաշինյանը նրան և ընտանիքի անդամներին մաղթել է խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, ինչպես նաև hաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ կառավարության ղեկավարի պատասխանատու ու կարևոր գործում:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համագործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ»,- ասված է շնորհավորանքում:

Վարչապետ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը նպաստելու է երկու երկրների առաջընթացին ու բարեկեցությանը:

 

82
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)
Ըստ թեմայի
Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը հանդիպել են Նուր–Սուլթանում
Վրաստանի մէջ տարաձայնութիւն կը հասունանայ Հայաստան եկող ճանապարհի պատճառով
Առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության համատեղմամբ. Մնացականյանը` ՌԴ–ի և Վրաստանի մասին