Շինարարական աշխատանքներ

Վրաստանում սկանդալ է հասունանում Հայաստան եկող ճանապարհի պատճառով. ի՞նչ կապ ունի Մկոյանը

1976
(Թարմացված է 21:58 31.05.2019)
Նինոծմինդայից Հայաստանի սահման եկող ճանապարհը դեռ կառուցված չէ, կապալառուն խոստանում է հանձնել այն մինչև սեպտեմբերի վերջ, բնակչության մի մասը չի հավատում դրան։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Նինոծմինդայից Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը լիովին կկառուցվի և շահագործման կհանձնվի հոկտեմբերին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, որին Rustavi 2 հեռուստաալիքը մեղադրել է «Սակմիլսադենմշենի» ընկերության շահերն անուղղակիորեն պաշտպանելու մեջ. այս ընկերությունը հաղթել է ճանապարհի շինարարության մրցույթը։

Ավելի վաղ Rustavi 2–ը նորությունների հերթական թողարկման մեջ սյուժե էր պատրաստել ճանապարհի շինարարության մասին։ Ռեպորտաժում խոսվում էր, որ Նինոծմինդայից Հայաստանի սահման եկող ճանապարհը սարսափելի վիճակում է։ Շինարարության համար 15–միլիոնանոց մրցույթում հաղթած ընկերությունն այդ ընթացքում կառուցել է ընդամենը 2–կիլոմետրանոց հատված։ Միաժամանակ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 22 կիլոմետր։ Շինարարները խնդիրների մասին հղում են անում վատ եղանակի վրա, սակայն պատրաստվում են այն շահագործման հանձնել արդեն հոկտեմբերին։

«Ճանապարհի 22–կիլոմետրանոց հատվածը լիովին քանդված է, նույնիսկ ասֆալտ չկա։ Վարորդները ճանապարհի վրա ծախսում են երկուսուկես ժամ, սակայն այն տարածությունը կարելի է անցնել 30 րոպեում», – ասվում է ռեպորտաժում։

Միաժամանակ նշվում է, որ «Սակմիլսադենմշենի» ընկերությունը համագործակցում է մեկ այլ ընկերության` «Ջավախքավտոյի» հետ։ Վերջինը պատկանում է պատգամավոր Մկոյանի ընկերոջը։ Բացի այդ, Rustavi 2–ի տեղեկությունների համաձայն, մրցույթում հաղթած ընկերությունները շինանյութեր և վառելիք են գնում Մկոյանի ընտանիքին պատկանող կետերից։

Եթե ճանապարհը ժամանակին չկառուցվի, վարորդները սպառնում են փակել այն և բողոքի ակցիա կազմակերպել։

Մկոյանը չի հերքում, որ բարեկամական հարաբերությունների մեջ է «Ջավախքավտո» ընկերության սեփականատիրոջ հետ, սակայն կտրականապես հերքում է լուրերն այն մասին, որ նյութերը գնում են իր ազգականներից։

«Ենթադրենք, որ նա իմ ընկերն է։ Ի՞նչ է, նա իրավունք չունի, թե ես իրավունք չունեմ ընկերություն անել նրա հետ։ Նա իմ ընկերն է, բայց մրցույթում հաղթել է Քութայիսիի ընկերությունը», – ասաց Մկոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա հերթական անգամ հավաստիացրեց, որ Նինոծմինդայից Հայաստանի սահման բերող միջպետական ճանապարհը լիովին կկառուցվի և շահագործման կհանձնվի հոկտեմբերին։

Rustavi 2–ի սյուժեն չի զարմացրել նրան։ Մկոյանի կարծիքով` այն որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում. մասնավորապես, վարկաբեկել իշխող կուսակցությանը, որի անդամ է Մկոյանը։

«Ինձ հետ դեռ նորմալ են վարվում, տեսեք թե, ինչ կեղտ են լցնում «Վրացական երազանքի» ղեկավարների վրա։ Իսկ ես նույն կուսակցությունից եմ, և դրանով ամեն ինչ ասված է», – եզրափակեց Մկոյանը։

Նշենք, որ մայիսի 1–ին ճանապարհի շինարարության հետ ծանոթացել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի փոխնախարար Իրակլի Կարսելաձեն։ Նա նաև նշել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից շուտ, սակայն այլ ամսաթիվ է նշել` 2019թ–ի սեպտեմբերը։

1976
թեգերը:
Հայաստան, Ջավախք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը
Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը
Կարմիր խաչ

Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին. մանրամասներ

410
(Թարմացված է 16:05 22.09.2020)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 22, Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Ի դեպ, Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դեպքից շուրջ մեկ ամիս անց` սեպտեմբերի 15-ին, դատախազությունը հայտնեց, որ  Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

410
թեգերը:
Կարմիր խաչ, գերի, Սպա, Գուրգեն Ալավերդյան, Ադրբեջան
Ըստ թեմայի
«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին
Ալավերդյան.«Գերիներին փոխանակելը պայմանավորված է հումանիտար քայլեր անելու հայտարարությամբ»
ՊՆ–ում Կարմիր խաչի պատվիրակությանն են ընդունել և քննարկել Ադրբեջանում հայտնված սպայի հարցը
Թուրքիա. արխիվային լուսանկար

Ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի է ենթարկվել թուրքական Անթալիայում

22
(Թարմացված է 18:46 18.09.2020)
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատում:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին:

Ավելի վաղ E1.RU պորտալը հայտնել էր, որ Ալանի շրջանում, լեռնային ճանապարհի վրա ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ըստ նրանց տեղեկության` վթարի հետևանքով 7 մարդ է տուժել։ Բայց այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

«Այո, ավտոբուսի մասնակցությամբ  վթար եղել է։ Դեպքի մանրամասները պարզվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բայց Անթալիայի Ճանապարհային ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրբաթ օրը ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների ավտոբուսով վթարներ չի եղել:

«Նման վթարների մասին հաղորդում չի ստացվել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նույն E1.RU պորտալի` զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, վնասվածքներ գլխի շրջանում։

22
թեգերը:
ավտոբուս, ավտովթար, Զբոսաշրջիկ, ռուս, Թուրքիա
Ըստ թեմայի
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
«Շենգավիթում» 30-ամյա ծննդկան է մահացել. բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել
Ի՞նչ կապ կա գարդասիլի պատվաստման և 17-ամյա աղջկա տեսողական խնդիրների միջև. մանրամասներ
Բանալի

Դատարանը որոշել է կալանավորել Միքայել Մինասյանի մտերիմներից մեկին

0
(Թարմացված է 17:50 22.09.2020)
ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությամբ կալանավորման ներկայացված անձը հանդիսացել է Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից բացի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարվել է նաև նրա մտերիմ անձանցից Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Այս մասին ի հավելումն մամուլում արդեն հայտնած տեղեկությունների՝ հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Միքայել Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, որը հանդիսացել է Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը:

Արևշատյանը քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), 310-րդ (պաշտոնատար անձի կողմից օրենքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), ինչպես նաև 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մի դատավորից մյուսի ձեռքն է անցնում

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում միանգամից 3 հոդվածով`ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ։

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը