»Արսենալ»

«Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցում երգում են Ղարաբաղի մասին. տեսանյութ

409
(Թարմացված է 19:50 29.05.2019)
Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանն ընդառաջ «Արսենալի» երկրպագուներն Ադրբեջանի մայրաքաղաքում հիշել են Արցախի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. «Արսենալի» երկրպագուներն Ադրբեջանի մայրաքաղաքում երգել են Ղարաբաղի մասին։ Այս մասին է վկայում համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երկրպագուները երգում են.

«Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում տարել ենք բոլորի գլուխը։ Հիմա մենք Բաքվում ենք` Եվրոպա լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար» (We’ve been to Karabakh and everywhere

Shagged brasses in Cologne

And now we’re off to Baku

To Bring Europa home...)

Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Արսենալի» երկրպագուների երգը YouTube–ում քաղաքական «փոթորիկ» չի առաջացրել։ Միայն մեկ–երկու մեկնաբանություններ են, որ անդրադարձել են արցախաադրբեջանական թեմային։

Հիշեցնենք` «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու և չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է այսօր` մայիսի 29–ին:

Համացանցում, սակայն, տեսանյութեր են հայտնվել, որտեղ «Արսենալի» երկրպագուները Բաքվի փողոցներում շրջում են «Մխիթարյան» գրությամբ 7–րդ համարի մարզաշապիկներով։

Նշենք, որ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը նախանշված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 23:00-ին:

409
թեգերը:
Արցախ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, Արսենալ, Բաքու
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (245)
Ըստ թեմայի
«Մենք պետք է հաղթենք հանուն Հենրիխի». «Արսենալի» խաղացողները` Բաքվում
CNN-ը «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչը
«Արսենալին» սուտ քոչարի մի պարեցրեք, ավելի ազդեցիկ է Սոկրատիսի իրական` «Missing you bro»–ն