Հայ սակրավորները Սիրիայում

Հայ սակրավորները Սիրիայում 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել

45
Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հումանիտար ականազերծման և Փորձագիտական կենտրոնը ներկայացնում է Սիրիա ուղարկված հայ մասնագետների արած աշխատանքները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել: Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է: Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու։

45
թեգերը:
Հայաստան, Սիրիա
Ըստ թեմայի
Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին
Հայ սակրավորն ու Սիրիայի երեխաները. համացանցում հուզիչ լուսանկար է հրապարակվել
Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու