Հայաստանի և Վրաստանի վարչապետները

«Հայաստանը փրկել է վրացական բիզնեսը». հին կապերը կփոխեն Թբիլիսիի հետ հարաբերությունները

148
(Թարմացված է 21:35 08.05.2019)
Միջկառավարական տնտեսական հանձնաժողովը կարևոր է երկկողմ ձևաչափում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդման համար։ Նրա առաքելությունը գործարարների համար երաշխիք և հենարան դառնալն է։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը խոսքերից գործողությունների անցնեն և մի շարք խնդիրների լուծում գտնեն, որոնք անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Սրա համար խթան կհանդիսանա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որը թույլ կտա կարգավորել ոչ միայն մի շարք խնդիրներ, այլև կբարձրացնի փոխգործակցության մակարդակը։

Մեծ ընդմիջումից հետո միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա առաջիկայում։ Այս մասին օրեր առաջ հայտարարվել էր Երևանում Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպմանը։

Փորձագետները ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում բազմիցս ընդգծել են նիստի անցկացման կարևորությունը։  Հարցը արդիական դարձավ հատկապես 2018 թվականի սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի երևանյան պաշտոնական այցից հետո։ Վրաստանի վարչապետն ամբիցիոզ առաջարկ էր արել հայկական կողմին` ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլար։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց նիստի անցկացման կարևորությունը` հատկապես բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև հարաբերությունների զարգացման համար։

«Հանձնաժողովը պետք է երաշխավոր դառնա կառավարության անունից բիզնես նախագծերի նորմալ առաջխաղացման համար։ Իհարկե, ավելի լավ է, երբ բոլոր օրենսդրական խնդիրները լուծված են, ամեն ինչ քննարկված և միջոցներ ձեռնարկված, այդ ժամանակ արդեն բիզնեսը ռելսերի վրա կկանգնի և կսկսի զարգանալ առանց որևէ ցուցումների և հանձնաժողովների», – ասաց Մամրաձեն։

Սակայն ներկայիս իրողության մեջ, հանձնաժողովը պետք է ստանձնի համակարգողի, գործարարների օգնականի առաքելությունը` ինչպես համատեղ ձեռնարկություններ բացելու, այնպես էլ շփումներ հաստատելու նպատակով։

Նա հիշեցրեց, որ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու օրոք բիզնեսի նկատմամբ վերահսկողություն էր սահմանվել, շատերը ստիպված էին փակել իրենց ձեռնարկությունները։ Այդ ժամանակ վրաց գործարարներին բառացիորեն կոլապսից փրկեցին հայ գործընկերները։

«Հայաստանն ու հայ գործարարները օգնեցին մեր գործարարներին։ Շատերը հայերի հետ համատեղ ձեռնարկություններ էին բացում ձեր երկրում։ Դա մեր գործարարների համար փրկություն էր», – ասաց Մամրաձեն։

2016 թվականի տվյալներով, Հայաստանում վրացական կապիտալով 180 ձեռնարկություն էր գործում։ Ի դեպ, նրանց համար պարզեցված է ԵԱՏՄ երկրների շուկա հայկական ընկերությունների հետ համատեղ արտադրված արտադրանքի մատակարարումը։

Մամրաձեն ընդգծեց, որ մեծամասամբ այդ ամենին նպաստեցին սերտ հարաբերություններն ու փոխադարձ վստահությունը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին հանձնաժողովի գործունեությունը սառեցված էր, այդ պատճառով բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք կողմերը պետք է քննարկեն։

«Անհրաժեշտություն կա հավաքելու և արձանագրելու ընթացիկ հայ–վրացական առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր ձեռքբերումները։ Այնուհետև արդեն, հաշվի առնելով այն ինչ ունենք, ճանապարհային քարտեզ և առևտրային հարաբերությունների խորացման պլան մշակել», – ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ Թբիլիսին և Երևանն արդեն ուշացել են հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցում։ Առանց դրա բազմաթիվ հարցեր «օդում կախված» են մնում։ Հանձնաժողովը թույլ կտա ներգրավել բոլոր պրոֆիլային նախարարությունները, որոնք կարող են մասնակցել առևտրատնտեսական ոլորտի զարգացմանը։

«Ավելի համալիր մոտեցում է անհրաժեշտ։  Միջկառավարական շփումների նախկինում գոյություն ունեցող մեխանիզմն արդեն հնացած է և չի համապատասխանում առկա իրողություններին», – ասաց փորձագետը։

Նա ընդգծեց երկկողմ ներուժի առավելագույն օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ բիզնես–ֆորումների անցկացման կարևորությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսին Դիլիջանում հայ–վրացական բիզնես–ֆորում կանցկացվի։ Այդ մասին Փաշինյանը գրել էր Facebook–ի իր էջում` Վրաստանի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ Բոլնիսում կայացած ոչ պաշտոնական առաջին հանդիպումից հետո։

Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն, ֆորումը կկայանա, բայց ոչ մայիսին, ինչպես հայտարարվել էր, այլ հունիսին։

148
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վիրահայ համայնքը դիմում է Վրաստանի իրավապահներին և կառավարությանը
Հայաստանն իր պոտենցիալը չի իրացրել. փորձագետը՝ Իրանի շուկայի վերաբերյալ
Սկանդալի հետքերով․ սահմանազատման վերաբերյալ բանակցությունները Բաքվի հետ դժվար են լինելու
Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա
Դմիտրի Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմքեր չի տալիս Դոնբասում իրավիճակի սրման համար. Պեսկով

65
(Թարմացված է 15:43 25.11.2020)
Սեմյոն Պեգովն ասել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական վերնախավը նույն սցենարով գործողություններ է նախապատրաստում դոնբասյան հանրապետությունների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հիմքեր չի տալիս մտածել, որ իրավիճակը Դոնբասում կսրվի՝ «Կիևի ռևանշիստական տրամադրությունների հետևանքով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, հղում անելով իր աղբյուրներին, ասել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական վերնախավը, ոգեշնչված Բաքվի օրինակով, նույն սցենարով գործողություններ է նախապատրաստում դոնբասյան հանրապետությունների դեմ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

 

65
թեգերը:
Ուկրաինա, Դմիտրի Պեսկով, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին
Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան
Նրանք պարզաբանումներ կստանան ղարաբաղյան համաձայնագրի և Թուրքիայի դերի վերաբերյալ. Պեսկով
Ռուս խաղաղապահներ Լաչինի միջանցքում

Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

190
(Թարմացված է 14:18 25.11.2020)
Էրդողանը հայտարարել է, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից, այլ երկրներ նույնպես կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու գործում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ ջանքերն ընդլայնելու հնարավորությունը։

«Բացի այն, ինչ մենք ասել ենք երեկ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ, ես ոչինչ չեմ կարող ավելացնել»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից, այլ երկրներ նույնպես կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու գործում։

Թուրքիայի նախագահի խոսքով, «եթե երեք երկրներին միանա տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ պետությունը, ապա կարող ենք հասնել այլ իրավիճակի», ասել է Էրդողանը՝ չնշելով, սակայն, թե որ երկրների մասին է խոսքը։

190
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարություն է արել Էրդողանի զրպարտող հայտարարությունների մասին
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով
Հումանիտար օգնություն

Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի

0
(Թարմացված է 18:02 25.11.2020)
Քոֆլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում առաջնահերթ է բոլոր կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի Դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերը։

«Ողջունում եմ, որ վեց շաբաթ դաժան մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադար է հաստատվել, և բոլոր մասնակիցներին կոչ եմ անում պահպանել մարդու իրավունքներն ու հավատարիմ մնալ միջազգային հումանիտար իրավունքին։ Այժմ մեր բարձրագույն առաջնահերթությունը պետք է լինի բոլոր կարիքավորներին համար հումանիտար օգնություն ցուցաբերելը», - ասել է նա։

Քոֆլերը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աշխատանքի համար ու ընդգծել, որ ԳԴՀ կառավարությունն ակտիվորեն սատարում է կոմիտեին ու այս պահի դրությամբ այդ նպատակների համար երկու միլիոն եվրո է տրամադրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
Ըստ թեմայի
Հայաստանի ու Արցախի արտգործնախարարները միասին կպաշտպանեն արցախահայության կենսական շահերը
ՀՀ զինվորական դատախազն Արցախում հանդիպել է Դմիտրի Շուվարկինի և Ռուստամ Մուրադովի հետ
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին