Դավիթ Գարեջայի վանական համալիրը Վրաստանում

Սկանդալի հետքերով․ սահմանազատման վերաբերյալ բանակցությունները Բաքվի հետ դժվար են լինելու

147
(Թարմացված է 22:40 05.05.2019)
Վրաստանի վարչապետը վստահ է, որ Դավիթ Գարեջայի վերաբերյալ բանակցություններն Ադրբեջանի հետ բարեհաջող ավարտ կունենան։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բարդ է լինելու։ Ինչպես փոխանցում է Sputnik Գրուզիան, այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է Imedi հեռուստաընկերության եթերում։

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման թեման արդիական է դարձել սահմանի վիճելի հատվածի հետ կապված միջադեպից հետո։ Հենց այդ հատվածով է անցնում Ուդաբնո վրացական վանքի ճանապարհը։ Ադրբեջանցի սահմանապահները մի քանի օրով փակել էին վանք տանող ճանապարհը։ ԱԳՆ-ների մակարդակով բանակցությունների արդյունքում ճանապարհը բացեցին, սակայն ԶԼՄ-ների տվյալներով, հիմա տարածքին կից հատվածում ադրբեջանցի սահմանապահների քանակն աճել է։

Վանքը վիճելի հատվածին մոտ գտնվող հին վրացական Դավիթ Գարեջայի քարանձավափոր համալիրի մի մասն է։

«Մենք հանձնաժողով կստեղծենք, որի կազմում կընդգրկվեն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու կսկսենք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Դա բավականին բարդ ու ժամանակատար է, ու մինչ հստակ որոշումներ չկայացվեն, տեղաշարժը սովորական ձևով կիրականացվի», - ասել է Բախտաձեն։

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Վրաստանն ու Ադրբեջանը հանձնաժողով կստեղծեն։ Վրաստանի դեպքում, Բախտաձեի խոսքով,  դա կլինի նորացված հանձնաժողով, որը կհաստատվի կառավարության առաջիկա նիստում։

Վրաստանն ու Ադրբեջանը 446 կիլոմետր երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն, դրա մեկ երրորդը սահմանազատված չէ։ Պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմանի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին։

Դավիթ Գարեջայի VI դարի վրացական քարանձավափոր վանքերի համալիրը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Հիշեցնենք` համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Դրա գլխավոր համալիրը Սուրբ Դավիթի վանքն է։

Ադրբեջանական աղբյուրները Դավիթ Գարեջայի համալիրն անվանում են Քեշիկչիդաղ ու այն «Ադրբեջանի քարե պատմությունն» են համարում։ Նրանց պնդմամբ՝ համալիրը «Կովկասյան Ալբանիայի պատմության մաս է»։

147
թեգերը:
Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս
Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը փորձել է տապալել ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիան
Վրաստանի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել. նրան իմպիչմենտով են սպառնացել
Հայաստանն իր պոտենցիալը չի իրացրել. փորձագետը՝ Իրանի շուկայի վերաբերյալ
Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում